Լրահոս
Օրվա լրահոսը

Արամո. «Կցանկանայի, որ ե՛ւ ընդդիմության թեւը, ե՛ւ կառավարությունը լինեն իրենց խոսքի տերը»

Ապրիլ 26,2013 11:22

Հատված երգիչ Արամոյի հարցազրույցից:

– Եթե չեմ սխալվում, Դուք էլ եք բազմիցս երգել իշխանական թեւի կազմակերպած միջոցառումներին։

– Ես հարգում եմ իմ ժողովրդին եւ գնահատում։ Չեմ ուզում շատ կոպիտ արտահայտվել, բայց ոմանք իրար քծնելով ման են գալիս, այս թեւից փախչում այն թեւ, բա ինչի՞ չի խոսվում դրանց մասին։ Չէ՞ որ նրանք ավելի անհասկանալի բաներ են անում։ Իսկ երգիչը գնացել է երգելու։ Լրագրողներն ինչ ասես գրում են։ Ես լավ եմ արել՝ երգել եմ։ Նորից եմ ասում, նույն ընդդիմադիր դաշտում ես ընկերներ ունեմ, իրենք էլ գիտեն, որ ես երգել եմ, ոչ մի խնդիր չկա, ես արտիստ եմ։ Ոչ ոք չի կարող ինձ պարտադրել եւ որոշել՝ ես գնամ, թե չգնամ։ Ես հասուն մարդ եմ ու ոչ մեկի ճիպոտներին էլ չեմ ենթարկվում։ Ես եմ որոշում իմ ապրելակերպը։ Լավ կլինի, որ այդ խոսողները, որոնք անընդհատ փոխում են իրենց կուսակցությունները, իրենց ուշադիր նայեն։ Մեր սիրելի լրագրողներին ես շատ կխնդրեմ, թող արտիստներին հանգիստ թողնեն։ Այդ մարդիկ էլ իրենց համերգներով են գումար վաստակում։

– Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կլինի մեր երկրի ապագան այսպես շարունակվելու դեպ¬քում։

– Ես ուզում եմ միայն լավը տեսնել, չեմ ուզում, որ ինչ-որ բան փլվի, նորից կառուցելու համար մի 30-40 տարի հետ կընկնենք։ Չեմ ուզում, որ արյուն թափվի, ժողովուրդն էլ է ուզում լավ ապրել, ինքն էլ է ուզում սոցիալապես ու հոգեպես իրեն լավ զգալ։ Հասկացե՛ք։ Ես կցանկանայի, որ ե՛ւ ընդդիմության թեւը, ե՛ւ կառավարությունը լինեն իրենց խոսքի տերը։ Եվ կարողանան ժողովրդի աչքերին ազնիվ նայել։ Մենք բոլորս ապրում ենք ի շահ մեր պետության։ Լավ կլիներ, որ ոչ թե փնովեին իրար անբարո մտքերով ու խոսքերով, այլ գործ անեին, հզորացնեին մեր պետությունը ապագա սերունդների համար։

Ես ապրել եմ նախորդ իշխանությունների ժամանակ, հետո էլ եմ եղել, հիմա էլ եմ ապրում, տեսել եմ, գիտեմ՝ ինչ է եղել, եւ ինչի ենք հասել։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր նախորդի մեղավորությունը կա այս ամենում։

Շատ անգամ ես զրուցել եմ մարդկանց հետ, շատերը նույն բանն են ասում, որ չեն ուզում «Մերսեդես», «Բենթլի» կամ 8-հարկանի տուն։ Իրենք ուզում են բարեկեցիկ ապրել, որ իրենց երեխան հացի խնդիր չունենա։ Ես խորը ցավով հասկանում եմ եւ ուզում եմ, որ նրանք լավ ապրեն։

Եվա ՌՈՒԲԻՆՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930