Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դեմ առ դեմ»` Տիգրան Ուրիխանյան եւ Հովհաննես Սահակյան

Ապրիլ 26,2013 11:03

Ապրիլի 26-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ  դիտեք ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ  Տիգրան Ուրիխանյանի «Դեմ առ դեմ»   բանավեճը` ներքաղաքական զարգացումների շուրջ: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:

Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ

https://www.livestream.com/aravot?fb_version=2.0

Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Karen says:

    Ճիշտ է, որ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն պայմանավորվել են ընտրակաշառքների քվոտաների շուրջ:

  2. Mushex says:

    Հովհաննես Սահակյանին- Ինչպես եք մեկնաբանում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունը` կապված Գյոմրիում քրեական կլանների դարաշրջանի ավարտի հետ: ինչու այդ դեպքում Վլադիմիր Գասպարյանը նույն կերպ չմիջամտեց, երբ Սաշիկի եղբոր տղան մի քանի ամիս առաջ Բելլաջիոյում կրակել էր Սուքիասյաննների թիկնազորի, իսկ որոշ տվյալներով` հենց սուքիասյան միջնեկի վրա: Եվ խնդրում եմ երկուսին էլ , մեկնաբանեք Ծիծեռնակաբերդում Ծառուկյանի հետ կապված միջադեպը:

  3. Anahit says:

    Ինչով է բացատրվում այն, որ ընտրակաշառք բաժանելու մեջ մեղադրվում են միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: ոչ ոք չի ասում, որ ժառանգությունը կամ ՀԱկ-ը կաշառք են բաժանում, հենց միայն ձեր անունն են տալիս: Իսկ հիմա օպօնենտություն եք անում?

  4. Vardan says:

    Պարոն Սակակյան, ըստ Ձեզ, ինչքանով են արդյունավետ ծախսվել քաղաքապետարանի բյուջեի փողերը, եթե, օրինակ նույնքան գումար է հատկացվել և վերելակների վերանորոգման և դրոշների տեղադրման վրա, ահռելի գումարներ են ծախսվել ինչ-որ տոնական արարողությունների վրա, միևնույն ժամանակ քաղաքի կարևորագույն խնդիրներ, ինչպիսին են սոցիալական խնդիրները, կամ բնակարանաշինությունը կատարվում են թերի կամ անտեսվում են, որոնց մասին վկայում է 2012թ բյուջեի կատարողականը: Կամ ասենք արդյո՞ք Ձեր կուսակցությանը չի հետաքրքրում, թե ինչու է տարեց-տարի թափառող շների դեմ պայքարի համար հատկացվում ահռելի գումար, բայց թափառող շների քանակը ավելանում է:
    Այսպիսի օրինակները շատ են և խոսքը հարյուրավոր միլլիոնների և միլիարդներ մասին է, այդ ամենի մասինն կարող եք ծանոթանալ նույն քաղաքապետարանի կայքից:
    Հարց.
    Չե՞ք պատրաստվում արդյոք բացատրություն պահանջել քաղաքապետից և ավագանու անդամներից որպես նույն կուսակցության ներկայացուցիչ և արդյոք ՀՀԿ-ում տեղյակ են եղել, թե ինչպես են անարդյունավետ ծախսվում քաղաքապետարանի փողերը

Պատասխանել