Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյուններ իրականացնելու մեջ մեղադրվող Ցառնաև եղբայրների ծնողները մամուլի ասուլիսի ժամանակ ասել են, թե իրենց որդիներին արմատական մահմեդականության ուղու վրա դրած անձնավորությունը` ոմն Միշան բնակվում է ԱՄՆ-ում՝ «հարեւան մարզում»։ Ցառնաևների հոր խոսքերով, այդ մարդու ընտանիքը եղել է Բաքվից եւ ՝«ԱՄՆ է տեղափոխվել այստեղ սկսված պատերազմի ժամանակ»։
Նրա խոսքերով, «Միշայի հայրը եղել է թենիսի կամ թեթեւ ատլետիկայի հայտնի մարզիչ, իսկ ավագ եղբայրը պատմաբան է, պրոֆեսոր»։ Նա ասել է նաեւ, թե ՝«Միշայի ընտանիքը շատ պարկեշտ ընտանիք է եւ նա հենց Բաքվում էլ կրոնափոխվել է՝ ընդունելով մահմեդականություն։ Նա մեծացել է Բաքվում՝ տեղի մահմեդականների հետ»։ Ցառնաեւների հայրն ավելացրել է, թե այդ անձնավորությունը ծնվել է Բաքվում ու մեծացել այնտեղ։
Մամուլի ասուլիսի տեսագրությունն իր էջում ու Youtube-ում է վերբեռնել Դաղստանում հրատարակվող «Չերնովիկ» շաբաթաթերթը:
Արամ Վանեցյան
«Ամերիկայի Ձայն»