ՀԱԿ-ին «Բարեւ Երեւան» դաշինքը մեղադրել էր, որ Երեւանի ավագանու նախորդ ընտրություններում ստանալով մանդատ, բոյկոտել էր. «Ինչպես ասում են՝ օյին չի: Որովհետեւ ժողովուրդը քեզ ձայն է տվել, դու քվե ես ստացել, դու որոշակի մանդատ ես ստացել ավագանիում, բայց հետո ասում ես՝ խռովել եմ, չեմ աշխատում»:
Այսօր Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ երաշխիք կա , որ այս ընտրություններում էլ, երբ ՀԱԿ-ը մանդատներ ստանա, չի բոյկոտի եւ անպայման կաշխատի՝ ՀԱԿ-ի անդամ Վլադիմիր Կարապետյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց. «ՀԱԿ-ը այս անգամ անպայման վերցնելու է: Մենք 100 անգամ բացատրութուններ ենք տվել, թե որն է մեր՝ մանդատները չվերցնելու պատճառը: Մենք հիմա տանելու ենք շատ ակտիվ պայքար, շատ ակտիվ քարոզարշավ ենք իրականացնում եւ միտված ենք աշխատելու ի բարօրություն Երեւանի»:
Նա ասաց, որ շատ մեծ ակնկալիքներով են մասնակցում այս ընտրություններին: Մեր դիտարկմանը, որ բոլորն են դա ասում, բոլորը պնդում են, որ գնում են հաղթանակի՝ նա պատասխանեց. «Ես էլ եմ ասում՝ մենք հաղթանակի ակնկալիքով ենք գնում»:
Ըստ Վլադիմիր Կարապետյանի, ՀՀԿ- փորձելու է ապօրինի միջոցներով հասնել հաղթանակի, բայց իրենք այս անգամ դա կանխելու են:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ