Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ի մասին.«Ով ուզում էր, որ հաջորդ օրը 100 հատ հուղարկավորություն լիներ, ինքը չտեսավ»

Ապրիլ 25,2013 23:43

Րաֆֆի Հովհաննիսյանը Իջեւանում, «Շանթ» սրճարանում իր կուսակիցների եւ համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Իջեւանի քաղաքապետարանը եւ Տավուշի մարզպետարանը հանդիպման համար դահլիճ չեն տվել: Հանդիպումը կայացավ սրճարանում:
Նա ասաց, որ փետրվարի 18-ից մինչեւ ապրիլի 9-ը միասին մի հանգրվան ապրեցինք, այն անձնուրաց էր, համազգային, համաքաղաքացիական եւ հավելեց.
«Ապրիլի 9-ին բյուրեղացավ դաշտը: Ով եկավ հրապարակ արյուն հեղելու համար, քաղաքացի լիներ այդ մարդը կամ իշխանավոր, կարծեցյալ ընդդիմությունից, թե մեկ ուրիշ աղբյուրից, ով ուզում էր, որ հաջորդ օրը Հայաստանում լիներ հարյուր հատ հուղարկավորություն,ինքը չտեսավ այդ, որովհետեւ մենք թույլ չտվեցինք: Մենք մեր բոլոր սխալներով հանդերձ՝ ճշմարիտ էինք: Ես անձամբ՝ ձեզ հետ միասին, թույլ չտվեցի, որ մեր հաղթանակից հետո իրենք խլեն մեզնից այդ հաղթանակը, եւ մյուս օրը Հայաստանով մեկ լիներ հարյուր հատ թաղում, եւ մեկս մյուսին մեղադրեինք: Դաշտը բյուրեղացավ այն առումով, որ նրանք, ովքեր սպասում էին իրենց մութ նպատակների համար չարաշահելու ժողովրդի հաղթանակը, ներկայանալու որպես մարգարեններ եւ Քրիստոսներ, հիմա ժամանակն իրենցն է»:
Ր. Հովհաննիսյանը հայտարարեց, որ որ այս իշխանությունը 5 տարի չի դիմանալու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930