Քուրթնին վերջացրեց իր գնումները ու ժամանակ գտավ հիշելու իր հայկական արմատները: Գրում է «Գլոբալ գրինդ» պարբերականը Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քուրթնի Քարդաշյանի մասին:
Քուրթնին «Celebuzz» բլոգում երեկ գրել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով, որ երբեք այն չմոռացվի:
«Ես շատ հպարտանում եմ իմ հայկական արմատներով: Ինձ դուր է գալիս ընտանեկան արժեքները, որոնցով մենք մեծացել ենք: Մեծանալով հայկական ընտանիքում՝ հորիցս շատ բան եմ ստացել Ցեղասպանության մասին ինձ պատմել են, երբ փոքր աղջիկ էի և նույնիսկ ցածր դասարանում եմ դրա մասին սովորել: Թեպետ երբեք չեմ կարող լիովին ընկալել տեղի ունեցած սարսափն ու ողբերգությունը, բայց աղոթում եմ տուժածների համար: Այսօր մենք հարգանքի տուրք են տալիս նրանց ովքեր անցել են այդ ողբերգության միջով ու ովքեր մահացել են 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ»:
Խելք և գեղեցկություն: Մենք սիրում ենք այս աղջկան: Գրում է պարբերականը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ