Առնո Բաբաջանյանի համերգասրահում այսօր տեղի ունեցավ «Թուրք մտավորականները մեզ աջակից» թեմայով ցերեկույթ, որին իրենց մասնակցությունն ունեցան գրող հրապարակախոս Ալի Սաիդ Չեթինօղլուն և Հրանտ Դինքի իրավապաշտպան Էռդալ Դողանը:
1.500.000 մարդ, որից 261-ը հայ մտավորականներ էին: Արդեն 98 տարի է անցել և այսօր ինչպես Սարգիս Հացպանյանը նշեց՝ նրանց մահվան ուղարկող ժողովրդի զավակները 98 տարի հետո գտնվում են Հայաստանում, իրենց պապերի կատարած ոճրագործության համար ներողություն խնդրելու մեր ազգից:
Սարգիս Հացպանյանը ներկայացրեց գրող հրապարակախոս Ալի Սաիդ Չեթինօղլուն` մի մտավորականի, որն օգտագործել էր ցեղասպանություն բառը: Նա ծնվել է Տրապիզոնում, եղել է քաղաքական բանտարկյալ, քանի որ բարձրացրել է հայոց ցեղասպանության ճշմարտացիության հարցը:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելիս թուրք մտավորականը Սարգիս Հացպանյանին է տվել «Ակոս» թերթի վերջին համարը, որը տպագրվել էր նրանց մինչև Հայաստան գալը և այնտեղ գրված մի հոդված`«Խաղաղության պակասող օղակը» վերնագրով: Սարգիս Հացպանյանն ասաց. «Ակոսի» խմբագրականը հետևյալ խնդիրն է բարձրացրել, եթե թուրքերն ու քրդերը 1000 տարի հետո խաղաղության դաշինք են կնքում, դա չի կարող` անտեսելով հայկական հարցի արդարացի լուծումը, տեղի ունենալ: Ուստի խաղաղության պակասող օղակը ( խոսքը Թուրքիայի խաղաղության մասին է)՝ հայկական հարցն է: Եվ այդ օղակը ներկայացնող մարդկանցից մեր մեջ են գտնվում ուղիղ 10 հոգի: Թուրքիայի քաղաքացիներ, ովքեր երկար տարիներ աշխատանքներ են կատարում, որպեսզի արթնանա ճշմարտությունը, հայ ժողովրդի ազգային իղձերի իրականացումը` իրենք իսկ իրենց հասարակությանը ներկայացնելով»:
Կարդացեք նաև
Գրող հրապարակախոս Ալի Սաիդ Չեթինօղլուն և Հրանտ Դինքի իրավապաշտպան Էռդալ Դողանը հանդես եկան զեկույցներով, որտեղ խոսվեց Հայոց ցեղասպանության, Հրատն Դինքի մասին:
Նաիրի Հոխիկյանի նկարած «Վերադարձի ժամանակը» վավերագրական ֆիլմից հատվածներ ներկայացվեցին հանդիսատեսի ուշադրությանը` Արևմտյան Հայաստանի այժմյա վիճակի մասին:
Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ