Վերջերս էս Սպիտակցի Հայկո անվանումով մեկը մեծ իրարանցում ու բողոք առաջացրեց ֆեյսբուքյան հասարակության կողմից։ Նա մուղամները միացրած ճեղքել էր Ծիծեռնակաբերդ ուղևորվող բազմությունը։
Հիմա զայրույթի պատճառը այն է թե ինչու է ճեղքել բազմությունը (դե միշտ էլ ճեղքողներ կան) թե՞ մուղամի բարձրաձայն միացնելը… կարծում եմ մեքենայում մուղամի բարձրաձայն միացնելն է։ Եթե մի քիչ սառն ենք մտածում՝ ապա մի տեսակ սովորական բան է կատարվել… ինձ համար էդքան էլ հասկանալի չի այս աղմուկը…
Նորությու՞ն է, որ ստորգետնյա անցումներում ու բացօթյա սրճարաններում նույն անձի ու նրա նմանների «կատարումներով» է ողողված մերօրյա մթնոլորտը… ։ Բայց ասենք ի՞նչ տարբերություն Երևանի ռեստորաններում նույնքան պոպուլյար ու ընդունելի ռուսերեն լեզվով կատարվող ռաբիզի ու Սպիտակցի Հայկոյի ու նմանների երգերի մեջ։ Ո՞րն է ավելի լա՞վ…իհարկե այս հարցը կարելի է վերաձևակերպել թե ո՞ր թրիքի մեջ ընկնելն է ավելի տանելի՝ կովի թե մեկ այլ անասունի… Շատ մեծ հարցական…
Եթե մի քիչ էլ ընդհանրացնենք՝ ապա նույնպիսի հակազդեցություն չպիտի՞ արդյոք առաջանա, երբ նույն Երևանի փողոցներում ու ռեստորաններում ամենուր ռուսական ցածրաճաշակ երգերն են մատուցվում։ Ավելի առաջ գնանք…էդ որ Երևանի հիմնադրման առիթով ռուսական կիսապոռնիկներ են կանչում՝ նրանց կատարումները, որով իշխանության ներկայացուցիչներն ու ղեկավարները հիանում են համեմատելի չի՞ արդյոք Սպիտակցի Հայկոյի կատարումների հետ…էդ ինչու՞ նման խիստ արձագանք չգտավ ռուսական էստրադայի «տրիումֆը» Երևանում…
Կարդացեք նաև
Մի քիչ էլ ընդհանրացնենք…ՇԱՐՄԻ Ռուբեն Ջաղինյանը նշանակվում է Հանրային Հեռուստատեսության ղեկավար… որը հայերենին չի տիրապետում, կամ էլ տիրապետում է «մումբու յումբու» ցեղի բառապաշարի չափաքանակով՝ այսինքն անգրագետ է (Ծնթ. անգրագիտություն է համարվում սեփական լեզուն չիմանալը կամ արհամարհելը ) ու բացի այդ այս անձը Մոսկվայում հաղորդումներ էր պատրաստում, որոնք բացահայտորեն տրորում էին մեր ազգային արժանապատվությունը…չառաջացրեց համապատասխան արձագանք։ Կամ էլ նույն ՇԱՐՄԻ սարքած Տաշիրները…
Էլի առաջ անցնենք…ՀՀ նախագահը խոսում է նախարարների հետ ,,դու,, ով …վարչապետին անվանում է «Տիկո»՝ սա էլ գլուխը տմբտմբացնում է ու կախում…կասեք էլի ճաշակի հարց է՞…զգայարաններս նույն զզվանքը առաջացրեցին, ինչ որ Սպիտակցի Հայկոյին լսելիս…կամ օրինակ նույն ֆեյսբուքցիների լատինատառ գրելը, բացարձակ նույն արմատներն ունի ինչ որ ռուսերեն ռաբիզն ու Սպիտակցի Հայկոյի երևույթը… ինչու՞ են նույն ֆեյսբուքցիները լատինատառով «փնովում» նրան կամ իրենց արածը ինչո՞վ է տարբերվում Սպիտակցի Հայկոյի արածից…Չեմ ուզում ավելի առաջ գնալ …թրիքի մեջ …
Մայիս ՎԱՆՈՅԱՆ
Ծաղրանկարը՝ https://www.ireport.am-ից
Հարգելի Մայիս, Երևի լիարժեք չեք գիտակցում, թե սպիտակցի հայկոները ինչպես են իրենց ադրբաջանական երգերի հայերեն կատարումներով քայքայել /դեգրադացրել/ արդեն 3 սերունդ : Ինչքան հասկանում եմ արդեն Դուք և Ձեր զավակները այդ երաժշտությունը լսելով մտածում եք, որ հայկական երաժշտություն եք լսում և հավանաբար նույն երաժշտության տակ հայրենասիրական ինչպիսի ոգեշունչ կենացմներ եք խմում: Ռուսերեն լեզվով ինչ ուզում են թող կատարեն: Ես ինքս հաճույքով լսում եմ և արաբական և թուրքական և ռուսական և և և … Բայց չի կարելի վերցնել Զեյնաբ Խանլարովայի երգերը և սեփական ժողովրդին խաբել, դրանք ներկայացնելով որպես սեփական ստեղծագործություններ…
Արմեն, մի անգամ էլ որ կարդաք …կարող ա հասկանաք։ Բայց իմ կարծիքով շատ բարդ չեմ գրել…ուշադիր, որ կարդաք կհասկանաք, որ ես Սպիտակցի Հայկոյի մեղմ ասած կողմնակիցը չեմ…ու դեմ չեմ ազգային տարբեր մեղեդիներին։ Եթե Դուք սիրում եք ռուսերեն լեզվով ռաբիզ երգեր լսել՝ ապա Դուք մեծ հաջողությամբ կլսեք նաև Հայկոյին …դրանք նույն բաներն են։
Արմեն, Մայիսը բոլորովին այլ բան է ասում, շատ ավելի խոր բան… ու գրվածից ո՞նց եզրահանգեցիք, որ Մայիսը և իր զավակները սպտակցիհայկոյական, վահրամպետրոսյանական ու մնացած թուրքամոլների կլկլոցը լսելով մտածում են, որ հայկական երաժշտություն են լսում…փորձեք ըմբռնել գրածը….ջաղինյանները, կավէէնշչիկները, շտո-գձյե-կագդաշնիկներն էլ այլ տեսակի սպիտակցիհայկոներն են…բուժվել է պետք…
,,Երևանի հիմնադրման առիթով ռուսական կիսապոռնիկներ են կանչում՝ նրանց կատարումները, որով իշխանության ներկայացուցիչներն ու ղեկավարները հիանում են համեմատելի չի՞ արդյոք Սպիտակցի Հայկոյի կատարումների հետ…,,
Ես ել ասում եմ, որ որևէ ադրբեջանական մուղամ հայերեն լեզվով ընդունելի չի ինձ համար: Ռուսերեն լեզվով ինչ ուզում են և ինչքան ուզում են թող կլկլացնեն, դա մեր խնդիրը չի և այդ ֆոնի վրա հայկոների ,,երաժշտությունը,, արդարացում չի կարող լինել…Ցավոք չի խոսվում սրա մասին և հենց այդ պատճառով էլ վերջերս մի ուրիշ ադրբեջանական կլկլացնող ,,երգչի,, վաստակավոր արտիստի կոչում շնորհեցին: Չեմ զարմանա, որ առաջիկայում սպիտակցի հայկոյին և թաթուլին ել նմանատիպ պարգևների արժանացնեն…
Այո, թրիքի և ցմրուր աղբի մեջ../…
Երևույթը լրիվ ուրիշ դաշտ տեղափոխեցիք: Հասարակայնության զայրութը ռաբիս լսելուն կամ չլսելուն չի վերաբերում:Օրվա խորհուրդն ու…ու այդ տականքի մեքենայից հնչող երաժշտու-թյան մասին է: Երևի թուրքը նման բան չաներ:
Մենք միայն ապրիլի 24-ի համար չենք ապրում: Էսօրվա ռաբիսը դա հայերեն բառերով ադրբեջանական երաժշտությունն է, որն արդեն ձեր երեխաների համար իբրև հայկական է ընկալվում: : Եւ պետք չի նման երաժշտությունը քննադատել միայն ապրիլի 24-ին: