Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյան. «Մենք չենք առաջարկում` գալ և դառնալ ձեր «նաչալնիկները»

Ապրիլ 25,2013 21:14

«Մեկ տարվա ընթացքում 12 նոր մանկապարտեզ կվերաբացենք, որովհետեւ մենք պարտավոր ենք մտածել երեխաների մասին, այդպիսով նաեւ նրանց ասում ենք, որ դուք էլ հետո մեր` ձեր ծնողների մասին պետք է մտածեք: Այս քաղաքը կառուցել են մարդիկ, ովքեր այսօր թոշակառու են: Իսկ թոշակառուն այսօր պետությունից կոպեկներ է ստանում: Մենք շատ լավ հասկանում ենք մեր պարտքն այդ մարդկանց առջեւ, կատարել ենք հաշվարկներ եւ ասում ենք, եթե մենք լինենք Երեւանի կառավարիչները, Երեւան քաղաքի բոլոր թոշակառուներն անվճար կօգտվեն հասարակական տրանսպորտից եւ մետրոյից: Դա առաջինն է, որ այս պահին կարող ենք անել` շնորհակալության ասելով այս քաղաքը սարքելու համար» ,- այսօր Քանաքեռ բանավանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ-ի քայլերը ներկայացրեց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը ներկայացնող ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը:

Նա խոստացավ նաեւ, որ քաղաքային իշխանությունը վերցնելուց հետո բնակիչները չեն վճարելու գազի ներտնային սպասարկման վճարները, չեն լինելու կոմունալ վճարների ուռճացված ցուցակները, բարելավվելու է բնակչությանը մատակարարվող գազի որակը եւ այլն:

Նրա գնահատմամբ` մենք արդեն ծայրակետին ենք հասել: Արսենյանն անդրադարձավ նաեւ այն գործարաններին, որոնք այսօր չեն գործում, նկատեց, որ այս կառավարության գործունեության ընթացում Հայաստանի պարտքը հասել է երկու միլիարդ դոլարի:

Պատգամավորն ասաց, որ ԲՀԿ-ն փոխելու է կառավարման համակարգը, որպեսզի այն համընկնի քաղաքացիների շահերին. «Մենք չենք առաջարկում` գալ և դառնալ ձեր «նաչալնիկները»: Մենք ասում ենք, որ եթե դուք Երևանը վստահում եք մեզ, մենք դառնում ենք ձեր գործընկերները, քաղաքային կյանքի կառավարիչները, և ոչ թե «նաչալնիկները»: Մեզ երբեք էլ այդ ցանկությունը չի գրավել, որովհետև մենք միշտ այդ հնարավորությունն ունեցել ենք, սակայն չենք կիրառել, որովհետև մենք ձեզանից մեկն ենք, մենք մեզ ձեզանից չենք տարբերում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930