Սևան խանութի համասեփականատեր Նուրան Չավուշյանը Բոսթոնի «WGHB» հեռուստաալիքով շաբաթ օրը հայկական ուտեստներ պատրաստելու դասեր կտա: Գրում է «Փեթչ» լրատվականը:
Խոհարարական հաղորդման ժամանակ նա կպատրաստի պանրով ու սամիթով լցոնած կարկանդակ, բլղուրի փլավով տապակած բադրիջան և որ իր ընտանեկան այցեքարտն է. պիստակով փախլավա:
Հեռուստադիտողների համար նաև շրջայց կանցկացվի Սևան խանութով՝ ցուցադրելով դարակներում դասավորած ձիթապտուղները, ընկույզները, չրերը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ