Այսօր ժամը 15-ի սահմաններում հրդեհ է բռնկվել ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի հարեւանությամբ գտնվող Կապանի բնակիչներից մեկին պատկանող խորդանոցում: Անծանոթ անցորդը նկատելով հրդեհը՝ ահազանգել է Սյունիքի մարզային փրկարարական վարչություն: Դեպքի վայր ժամանած հրշեջների օգնությամբ այն մարվել է, սակայն բռնկված հրդեհի արդյունքում ամբողջությամբ այրվել է Արմեն Գրիգորյանին պատկանող խորդանոցը (6 քմ), որի մեջ այգու գործիքներ էին պահվում, մարդկային տուժածներ չկան:
Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզային փրկարարական վարչությունից՝ հրդեհը ոչ մի վնաս չի տվել խորդանոցի հարեւանությամբ գտնվող ճարտարագիտական համալսարանի մասնաշենքին:
Այսօր կեսօրից հետո մեկ այլ հրդեհ է բռնկվել նաեւ Գորիսի տարածաշրջանի Հալիձոր գյուղի անհատական տներից մեկում, որի հետեւանքով այրվել է Ա.Գյուրջյանին պատկանող տան հյուրասենյակի գույքը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ