Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նարեկ Վարազդատյանի փաստաբանը դիմել է Պուշկինի անվան դպրոցի տնօրինությանը

Ապրիլ 25,2013 20:53

Նարեկ Վարազդատյանի հայտարարությունը

Ապրիլի 26-ին ժամը 12:00-ին նախապես հայտարարված բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն աշխատանքից ապօրինաբար ազատված շախմատի ուսուցիչ Նարեկ Վարազդատյանի, որը պետք է տեղի ունենար Պուշկինի դպրոցի դիմաց, հետաձգվում է հաջորդ շաբաթ:

Մինչ այդ Նարեկ Վարազդատյանի փաստաբանը դիմել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրինությանը եւ ակնկալվում է, որ օրենքով սահմանված կարգով կստացվեն պահանջված հետեւյալ փաստաթղթերը.

1. Վարազդատյանին աշխատանքի ընդունելու եւ ազատելու մասին 2013թ.-ի փետրվարի 1-ի թիվ 48 և 2013թ.-ի ապրիլի 11-ի թիվ 65 հրամանների օրինակները,

2. Ա. Պուշկինի անվան հիմնական դպրոց ՊՈԱԿ-ի և Ն. Վարազդատյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի օրինակը,

3. 2013թ.-ի փետրվար և մարտ ամիսների հաշվարկային թերթիկները,

4. Տեղեկանք վերջնահաշվարկի վերաբերյալ:

Պատասխանի ստացվելուց հետո ձեռնարկվելիք իրավական եւ հանրային քայլերի մասին լրացուցիչ կտեղեկացվի հաջորդ շաբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աննա says:

    ՇԱԽ եւ ՄԱՏ Պուշկինի դպրոցի ուսուցչին

    Վերջերս մեծ աղմուկ է բարձրացրել Պուշկինի դպրոցում շախմատ առարկայի ուսուցչին փոխարինող եկած 26-ամյա Նարեկ Վարազդատյանը, որը 2 ամիս աշխատելուց հետո՝ հեռացվել է աշխատանքից: Մամուլում տեղ են գտել ՛՛Ժառանգության՛՛ համակիր Նարեկի ցասումնալից պոռթկումները, որտեղ նա մեղադրում է Պուշկինի դպրոցը հանրապետական կառույց լինելու մեջ եւ իր աշխատանքից ազատումը՝ անվանում քաղաքական հետապնդում:

    Այդ կապակցությամբ Պուշկինի դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը հանդես է եկել հայտարարությամբ.

    Նարեկ Վարազդատյանը Ա.Պուշկինի անվան դպրոցի շախմատի հիվանդ ուսուցչին ժամանակավորապես փոխարինելու է ուղարկվել շախմատի ակադեմիայի կողմից, աշխատել է տնօրենի հրամանով և բանկային հաշիվ չներկայացնելու պատՃառով փետրվար ու մարտ ամիսների համար ստացել կանխիկ աշխատավարձ ու ստորագրել համապատասխան փաստաթղթի տակ: Նարեկ Վարազդատյանը ս/թ ապրիլի 9-ից չի ներկայացել աշխատանքի և չի հիմնավորել բացակայությունները: Ուսուցիչների բաց թողած և փոխարինած դասաժամերի հաշվառման մատյանում ս/թ ապրիլի 9-ից մինչև աշխատանքից ազատման օրը ներառյալ /11.04.2013թ/ ուսմասվարի կողմից գրանցված են Ն.Վարազդատյանի բացակայությունները:

    Ն.Վարազդատյանը ազատվել է աշխատանքից, որովհետև գործատուն իրավունք ունի աշխատողին ազատելու «անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու դեպքում» և իրավունք ունի չծանուցելու դրա մասին: Ինչ վերաբերում է պայմանագիր չլինելուն` գործատուն իրավունք ունի աշխատանքի ընդունելու նաև այլ իրավական ակտով, տվյալ դեպքում՝ հրամանով:

    Ն.Վարազդատյանի հայտարարությունը ուսմասվարի՝ դպրոցում «2»-ներ չնշանակելու վերաբերյալ բացարձակ սուտ է և անհեթեթ: Եթե Նարեկ Վարազդատյանը պնդում է, որ ստացել է այդպիսի հրահանգ, ուրեմն շատ ավելի տարօրինակ է. նա կարող էր բողոքել՝ այդ մասին տեղյակ պահելով տնօրենին, վերջին հաշվով կարող էր չկատարել հրահանգները և շարունակել աշխատել՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին , սակայն նա չի արել ո°չ մեկը, ո°չ մյուսը: Ինչ վերաբերում է տնային հանձնարարություններին, դպրոցը վաղուց է որդեգրել դասի ընթացքում աշակերտներին հնարավորինս շատ աշխատեցնելու և տնային հանձնարարությունների ծավալը վերահսկելու աշխատաոճը:

    Ն.Վարազդատյանի ազատումը չի բխում քաղաքական դրդապատճառներից, այն օրեր շարունակ աշխատանքի չներկայանալու սեփական որոշման տրամաբանական լուծումն է: Այդ մասին վկայում է նաև այն փաստը, որ ապրիլի 11-ին, երբ նա հերթական օրը առանց հիմնավորման բացակայել է աշխատանքից, ուսմասվարը զանգահարել է նրան և հարցրել բացակայության պատճառը, ի պատասխան որի՝ Ն.Վարազդատյանը հնչեցրել է, որ չի պատրաստվում մտնել «այդ հանրապետականացված դպրոցը և շփվել հանրապետական կուսակցության չգիտեմ ինչերը հանդիսացող կանանց հետ», ինչի մասին գրառումներ է կատարել նաև սոցցանցում: Նույն օրը՝ ապրիլի 11-ին, շախմատի ակադեմիան դպրոց է ուղարկել շախմատի ուսուցչին փոխարինող նոր մասնագետի, որը նույնպես հավաստել է, որ Նարեկ Վարազդատյանը հրաժարվել է աշխատանքից և այդ մասին հայտարարություն արել շախմատի ակադեմիայում հանրակրթական դպրոցներում «Շախմատ» առարկան համակարգող Տիգրան Գասպարյանին:

    Ինչ վերաբերում է Ն. Վարազդատյանի վրդովմունքին՝ կապված իր աշխատանքային գրքույկում ազատման հիմքի բացակայության հետ, ապա, տնօրենի կողմից հայտնած տեղեկատվության համաձայն, դա արվել է հօգուտ երիտասարդ մասնագետի՝ հիմք ընդունելով Աշխատանքային Օրենսգրքի 90-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի՝ ազատման հիմքը աշխատանքային գրքույկում գործատուն նշում է աշխատողի պահանջով:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930