Այսօրվա արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող «Առաքելություն» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված ավագանու անդամի թեկնածու Լուսինե Մարտիրոսյանի գրանցումը` հաշվի առնելով նրա ինքնաբացարկի մասին դիմումը:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է 2013թ. մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի նմուշը:
Վստահված անձինք, դիտորդները և ԶԼՄ ներկայացուցիչները կարող են հետևել քվեաթերթիկների տպագրման գործընթացին Տիգրան Մեծ տպագրատանը այսօր ժամը 20.00-ից մինչև մայիսի 2-ը:
ԿԸՀ մամուլի հաղորդագրություն