Այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողներից մեկը «Բարեւ Երեւան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ՀՔԾ հրավերքի ժամանակ ի՞նչ հարցեր են ուղղել իրեն: Նա պատասխանեց, որ եղել է դասական հարցաքննություն, որտեղ ինքը ներկայացրել է ապրիլի 9-ի իրադարձությունները՝ դետալ առ դետալ. «Նաեւ ներկայացրեցի ոստիկանության կողմից իր լիազորությունների չարաշահումը, քարոզարշավի խանգարումը նաեւ: Նախ, ես ամբողջ ճանապարհը եկել եմ աջ հատվածով, որեւէ տեղ խցանում չի առաջացել: Այսօր ժամը 12.30-ի կողմերը Բաղրամյան պողոտայով բարձրանում էի: Դպրոցի դեմը ուղիղ 3 շարք մեքենաները կանգնած էին՝ 3 շարք: Եզրագծերից միայն ամենաձախն էր երթեւեկելի գոտիներից, որ բաց էր որոշակի: Մի հատ ոստիկանության ներկայացուցիչ չկար, ո՞ւր է: Ինչո՞ւ երբ ես քարոզարշավ եմ անում, այդ ժամանակ չի կարելի, բայց այդ դեպքում կարելի է: ՀՀԿ-ի ներկայացուցիչները երբ քարոզարշավի ժամանակ ճանապարհը փակում են, դա կարելի է: Բայց երբ որ ես եմ հանգիստ, առանց խցանումների գնում, դա խանգարում է: Բայց ես կարող եմ նույնիսկ խանգարել: Ոստիկանության գործառույթը իմ, երթի մասնակիցների անվտանգությունը ապահովելն է»:
Պարոն Մարտիրոսյանի գնահատմամբ՝ երեկոյան իրադարձությունը առավոտյան իրադարձության պատասխանն է ըստ էության եղել: Հարցին՝ բայց Դո՞ւք չէիք խփում առաջինը՝ պարոն Մարտիորսյանը վստահեցրեց. «Ես երբեք կյանքում առաջինը չեմ խփում: Վիդեոյի մեջ էլ շատ լավ երեւում է, էնքան լավ կայքերը դրել էին, էնքան լավ է երեւում ինձ առաջինը խփելու պահը, որ էլ ասելու չի»:
Արմեն Մարտիրոսյանը հայտարարել էր, որ ավտոմատներով զինված են եղել ոստիկանները: Երեկ ոստիկանությունը հայտարարել է, որ ավտոմատ չի եղել, ուստի Արմեն Մարտիրոսյանը հարց է ուղղում ոստիկաններին՝«Ուսի գցածը խաղալի՞ք ավտոմատ էր»:
Արմեն Մարտիորսյանն ընդգծեց, որ ամենավատը իր հետ կատարվածը չէ: Ինքը առողջ տղամարդ է, կարող է դիմանալ: Ամենավատը կատարվել է իր աղջկա հետ. «Երեկ իմ աղջիկը չեկավ Ծիծեռնակաբերդ: Ինքը միշտ իմ հետ եղել, Ծիծեռնակաբերդի երթին մասնակցել է: Երբ որ մայրս հարցրել է՝ ինչո՞ւ չես գալիս, ասում է հեռուստատեսությամբ ցույց է տվել ոստիկանին ու հարցրել՝ իրա՞նք էլ են էնտեղ լինելու: Ասում է՝ ասեցի հա, երեխան ասել է՝ ես չեմ գա, իրանք մենակ ծեծում են»: Արմեն Մարտիրոսյանը հարց ուղղեց՝ կարելի՞ է այսպես անել, սա՞ է լինելու ոստիկանության պահվածքը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում այնքան ոստիկան կար, որ չի կարող այդքան ոստիկան լիներ
Ստամբուլում նույն օրը, եղեռնի զոհերի հիշատակի հանրահավաքին, ժողովրդի քանակի համեմատ:
Ավելի աբսուրդային կլիներ, եթե Ծիծեռնակաբերդի ոստիկաները զինված լինեին,՝ ռետինե մահակով,
պաշտպանվող վահաններով և էլի այլ պաշտպանական ատրիբուտներով: Իհարկե կար նաև երկու
հրշեջ մեքենա, ենթադրում եմ՝ ինչ նպատակով: Ես մինչև 1984թ.-ը մասնակցել եմ ապրիլի 24-ի
երթերին և չեմ հիշում, որ այդ քանակի՝ մեկ տասերորդ չափ ոստիկան լիներ՝ կարգ պաշտպանող:
Ըստ այնի կարելի է հետևություն անել, որ մեր ժողովուրդը վերջին 29 տարում, մոտ տաս անգամ անկարգ ու ագրեսիվ է դարձել, կամ էլ ուղղակի ոստիկանական պետության վերածվել: Վերլուծությունը թողենք սոցիոլոգներին, որ բացատրեն թե՛ ո՞ր դեպքում է այն տեղի ունենում, և ի՞նչ հետևանքների հանգում, թեպետ ինտերնետում այդ ամենը հստակ օրինակներով գրված է:
Կարճ կարելի է ասել,՝ որ մարդ ինչքան կարող է անտարբեր լինել, իր երկրի ապագայի նկատմամբ,
որ այս ամենը չնկատել: