«Ազատություն» ռադիոկայան. Թուրքիայի արտգործնախարարությունը քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ապրիլքսանչորսյան ուղերձը՝ որակելով այն որպես միակողմանի, խնդրահարույց եւ ոչ օբյեկտիվ:
«Մեր ակնկալիքն է, որ Թուրքիայի համար կարեւոր դաշնակից Միացյալ Նահանգները կառուցողական ներդրում ունենա այս խնդրի կարգավորման մեջ, ոչ թե էլ ավելի խորացնի այն», – հայտարարում է պաշտոնական Անկարան եւ կոչ անում ԱՄՆ–ին քաջալերել նաեւ, որ՝ «հարցի օբյեկտիվ ու գիտական հետազոտությունից խուսափող հայկական կողմը լինի ավելի իրատես ու հաշտվող»:
Հիշեցնենք՝ այս տարվա ուղերձում ԱՄՆ նախագահը կրկին խուսափել էր Ցեղասպանություն բառից՝ օգտագործելով Մեծ Եղեռն արտահայտությունը: