Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ կուսակցությունների միավորումը ՀԱԿ բրենդը օժիտ կտա ՀԱԿ կուսակցությանը

Ապրիլ 25,2013 17:50

ՀԱԿ կուսակցությունների միավորումը ՀԱԿ անվանումը չի պատրաստվում վիճել ՀԱԿ կուսակցության հետ:

«Վերջին երկու տարվա ընթացքում ՀԱԿ բրենդը իջեցրել, հասցրել են ՀՀՇ-ի մակարդակի… Անվան խնդիր չենք դրել: Եթե խնդիրն անունն է՝ թող լինի, տանեն, վայելեն: Մեզնից օժիտ լինի իրենց: Հիմա ուզում ենք քաղաքական գործընթացներ վերսկսել: Դաշինքի մաս կազմող կուսակցությունների հետ հինգ տարի ճանապարհ ենք անցել, բա հիմա չհավաքվե՞նք, տեսնենք՝ հետո ինչ ենք անելու: Եթե ոչ մի բան չենք անելու, ասենք՝ շնորհակալություն, խնդիր չունենք, բաժանվենք»,- Aravot.am-ին ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Պարոն Մակեյանը վստահեցրեց՝ իրենց կուսակցությանը չեն վերաբերում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ասածները, թե Դաշինքում մնացել էին «մարդ կուսակցություններ եւ այնտեղ ավելի շատ կնիք կա, քան թե մարդ. «Մենք անցկացրել ենք տասը համագումար կառավարության նիստերի դահլիճում, բացի վերջին համագումարից, որն անցկացրինք փետրվարին ու երեք հարյուր տեղանոց դահլիճում՝ այն պատճառով, որ իրենք դիմել էին արդարադատության նախարարություն՝ մեր կուսակցությունը փակելու պահանջով: Ստիպված աշխատանքային համագումար ենք արել: Իր ասածները մեզ չեն վերաբերում, որովհետեւ, չնայած, Լեւոն Զուրաբյանի խոսքը որեւէ արժեք չունի, բայց 2010 թվականի օգոստոսին ասել էր, որ ՀԱԿ դաշինքում մեր կուսակցությունը երկրորդն է մարդկային ռեսուրսով: Բայց դա թողնենք մի կողմ: Երբ իրենց պետք էր, որ թվարկեին՝ ՀԱԿ միավորումը ինչ հզոր միավորում է, օրակարգ է թելադրում, ավելի շատ կնիք ունեցող կուսակցություն չէինք, իսկ հիմա, երբ պետք է վարկաբեկեն իրենց դիմացին, գործընկերներին արդեն մարդու չափորոշիչ են առաջ քաշում: Զուրաբյանի տեսակն է, որ ՀԱԿ-ը հասցրեց այս վիճակի: Աստված մեր կողմն էր, որ Զուրաբյանի տեսակը չհաղթեց, հակառակ դեպքում մեր երկիրը մի տասնամյակ էլ հետ կընկիներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930