Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Հարությունյան. Նեյնիմ-նեյնիմը նորից փոթորկում է

Ապրիլ 25,2013 17:17

«Գրական մթնոլորտի նշաձողն իջել է, որովհետեւ մասսայական պոպուլիզմի ամեն տեսակ դրսեւորումներին ընդառաջ գնացող գրչակներ կան: Սրա կողքին, սակայն, անուրանալի է Անկախության բերած ազատությունը, որից  շատ լուրջ հեղինակներ օգտվում են»,-Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց բանաստեղծ, թարգմանիչ  Արտեմ Հարությունյանը: Նրա ձեւակերպմամբ,  այդ ազատությունից օգտվում են նաեւ ոչ որակյալ գրականություն ստեղծողները, որոնց գրքերը երբեմն ամենավաճառվածների թվում են. «Այսօր նեյնիմ-նեյնիմը նորից փոթորկում է… Վիթխարի քանակով շուկա են նետվում ամեն տեսակ գրքեր, որոնք պոեզիայի հետ կապ չունեն: Անճաշակությունը գլուխ է բարձրացրել, որովհետեւ հրատարակչությունները երբեմն տպում են հարուստ գրամոլների: Հարուստ գրամոլը փող է տալիս, ու իր գիրքը լույս է տեսնում շքեղ կազմով, մեջն էլ  անհեթեթություններ, հատկապես տարածված են սիրուց վիրավորված, յարից հեռացած գրողների բարբաջանքները»: Բանաստեղծի կարծիքով, վիճակն ավելի լավ կլիներ, եթե «դաշտում» շատ լինեին գրաքննադատները:

Արտեմ Հարությունյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:

Գոհար  ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այդպիսի վիճակ է տիրում, նաև, երաժշտարվեստում…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930