Հայկական «Եթե բոլորը…» ֆիլմը Պեկինում կայացած 3-րդ միջազգային կինոփառատոնի «Երկնային տաճարի պարգևները» մրցութային ծրագրում արժանացել է միանգամից երկու մրցանակի: Ֆիլմի երաժշտության համար «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակին արժանացել է Վահագն Հայրապետյանը, իսկ «Երկրորդական դերի լավագույն դերասան» մրցանակը շնորհվել է դերասան Վահագն Սիմոնյանին:
Պեկինի միջազգային փառատոնը ասիական տարածաշրջանի ամենահայտնի փառատոնն է, որում ժյուրիին գլխավորում էր Ռուսաստանի կինոմատոգրաֆիստների միության նախագահ Նիկիտա Միխալկովը:
Հիշեցնենք, որ Արցախյան ազատամարտի մասին պատմող «Եթե բոլորը… » ֆլիմի ռեժիսորը Նատալյա Բելյաուսկենեն է, սցենարի հեղինակները` Միքայել Պողոսյանն ու Թերեզա Վարժապետյանը, իսկ ֆիլմի պրոդյուսերը` Միքայել Պողոսյանը:
«Եթե բոլորը…» ֆիլմը ներկայացվել է նաև մի շարք փառատոնների ու արժանացել տարբեր մրցանակների: Ֆիլմը «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային երևանյան կինոփառատոնում ճանաչվել էր «Լավագույն հայկական խաղարկային ֆիլմ», գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանն էլ լավագույնն է ճանաչվել Ռումինիայի միջազգային 8-րդ կինոփառատոնում «Լավագույն դերասան» անվանակարգում:
Տիգրանուհի Թասլակյան