Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղդասարյան. «Մեր երեխաներին Հյուսիսային պողոտայի անճոռնի շենքե՞րը պետք է ցույց տանք»

Ապրիլ 25,2013 17:14

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  այսօր Պուշկինի 25 շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ լրագրողներին հայտնեցին շենքի պահպանության շուրջ իրենց մտահոգությունը: Շենքի երկու կողմերում հյուրանոցներ են կառուցվելու` վտանգելով հարակից պատմական շինությունների գոյությունը:

«Պետական կարիքների զոհեր» հ/կ նախագահ Սեդրակ Բաղդասարյանը, որը Բյուզանդի փողոցի նախկին բնակիչ է, նշեց, որ Պուշկինի 25 շենքը երևանցիների համար թանկ է, քանզի Թամանյանի կողմից նախագծված բնակելի շենք է, որտեղ նախկինում Բրյուսովի անվան ինստիտուտն է եղել: «ՀՀ անկախացումից հետո տասնյակ քաղաքապետեր ունեցանք: 2000թ-ից ի վեր նրանք հաջողությամբ կարողացան Երևանում պատմամշակութային 30 հուշարձան քանդել: Իսկ մինչ այդ ոչնչացվեց Սևան հյուրանոցը: Զարմանալի փաստ` հյուրանոցը քանդում են, փոխանակ վերականգնեն, հիմա էլ պատմամշակութային հուշարձանի վրա նորից ցանկանում են հյուրանոց կառուցել: Այս փաստը բոլորին պետք է մտահոգի: Այսօր Երևանի պատմության մասին ենք խոսում, բայց վաղը մյուս օրը մեր երեխաներին ի՞նչ պետք է ցույց տանք՝ Հյուսիսային պողոտայի անճոռնի շենքե՞րը: Վաղը մյուս օրը ոչ մեկը չի հիշելու մեր մեծերին, օրինակ` Աֆրիկյաններին»:

Բաղդասարյանի խոսքով. «Երևանում շատ քիչ պատմամշակութային հուշարձաններ են մնացել: Առ այսօր հուշարձանների վերականգման հարցում ոչինչ չի արվել, ավելին, տեսնում ենք, թե գումարներն ինչի վրա են ծախսվում` պինգվիններ եւ եղջերուներ են «տնկում»: Հիշեցնենք, որ  քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել էր, որ Երևանը զարդարելու նպատակով օգտագործված միջոցները տոներն անմոռանալի դարձնելու համար են:

Ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանը փաստեց, որ քանդված շատ շենքերի քարեր անգամ գոյություն չունեն, իսկ Աֆրիկյանների հանրապետական նշանակության հուշարձանը այսօր համարակալված է, ինչը նույնն է, թե արդեն չկա: «Ասում ենք, որ Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից է, բայց իրականում այն չունի պատմություն, պատմական շենքեր»,-հավելեց Բիանջյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930