Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնօրենին մեղադրելու համար ներողություն է խնդրում

Ապրիլ 25,2013 17:04

Այսօր Aravot.am-ի խմբագրություն էր եկել Արա Հովհաննիսյանը եւ խնդրում էր հերքել երեկվա իր հայտարարությունը, որ Շենգավիթի թիվ 139 մանկապարտեզում դրամահավաք է կազմակերպվել. «Թյուրիմացություն է տեղի ունեցել, երեխաս է ինձ ասել, ես էլ հավատացել էի, որ մանկապարտեզի տնօրինությունը 7 հազար դրամ է հավաքում ավարտական վինետկաների համար: Ես իմ ասածների համար ներողություն եմ խնդրում, ուղղակի թյուրիմացություն է տեղի ունեցել: Առանց մանկապարտեզի դաստիարակների, տնօրենի հետ ճշտելու՝ ես նման հայտարարություն չպետք է անեի»:

Նշենք, որ երեկ Արա Հովհաննիսյանը, որի երեխան` Համլետ Հովհաննիսյանը,  հաճախում է Շենգավիթի թիվ 139 մանկապարտեզը եւ ավարտական խմբում է,

Aravot.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իր երեխայի մանկապարտեզում դրամահավաք է իրականացվում եւ յուրաքանչյուր երեխայից 7000-ական դրամ են պահանջում:
Արա Հովհաննիսյանի պարզաբանումները առավել մանրամասն` տեսանյութում.
«Առավոտ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Որ հավաքվել է և կհավաքվի,ոչ մեկդ մի կասկածեք,բայց ճիշտ կլիներ փաստեր ունենալ ձեռքի տակ,նոր հայտարարություններ անել,որպեսզի այսպիսի հիմար վիճակի մեջ չընկնել

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930