Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարող է նախադեպ դառնալ». Արթուր Սաքունց

Ապրիլ 25,2013 16:22

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարող է նախադեպ դառնալ, որ բիզնեսի հետ փոխկապակցված մյուս պաշտոնյաների հարցն էլ քննության առարկա դառնա, «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նա նշում է, որ եթե անգամ արդյունքը բավարար չլինի, այնուամենայնիվ պետք է ցույց տալ, որ պետք է նման քայլեր ձեռնարկվեն:

Հիշեցնենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 2013 թ. ապրիլի 10-ի որոշմամբ«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ` ՀՀկառավարությանն առընթեր ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրականգործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնեական լիազորությունների իրականացման ընթացքում շահերիբախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ փաստերը ստուգելու նպատակով:

Նույն որոշմամբ հանձնաժողովն առաջարկել է Գագիկ Խաչատրյանին քննարկվող հարցի վերաբերյալ10-օրյաժամկետում ներկայացնել իր առարկությունները և բացատրությունները:

«Չի եղել դեպք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ կապված նման հարց լսվի ու արդյունք ունենա: Բայց գոյություն ունեցող մեխանիզմները պետք է օգտագործել: Միայն կիրառման ժամանակ հայտնի կլինի` այդ մեխանիզմը արդյունավե՞տ է արդյոք, թե՞ ոչ, ձևակա՞ն է, թե՞ ինչ-որ բովանդակային նշանակություն կարող է ունենալ»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Նրա խոսքով` ինքնին կարևոր իրադարձություն է ՊԵԿ-ի նախագահի հարցը բարձրաստիճան պաշտոնատարանձանց էթիկայի հանձնաժողովում քննարկելը: Իրավապաշտպանն ասում է, որ հասարակական կարծիքի խնդիր կա Հայաստանում, հասարակությունը պետք է գիտակցի, որ ոչ մի պաշտոնատար անձ անձեռնմխելի չէ, ընդհակառակը հաշվետու է իր գործողությունների, իր վարքագծի համար:

Սաքունցն ասում է, որ անթույլատրելի է, որ այնպիսի բարձրաստիճան պաշտոնյա, ինչպիսին Գագիկ Խաչատրյանն է, փոխկապակցված է բիզնեսին:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930