«Պահանջում ենք կասեցնել ցանկացած կազմակերպության շինարարական աշխատանքները կենտրոնում»
Այսօր Պուշկինի 25 շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ լրագրողներին հայտնեցին շենքի պահպանության շուրջ իրենց մտահոգությունը: «Փրկենք Երևանը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանը նշեց, որ
կառավարության 2011թ-ի համապատասխան որոշմամբ շենքը «փոխանակվել» է Դավիթաշենում կառուցված ԱԻՆ նոր շենքի հետ` հանձնվելով «Լեւ ընդ Դավ» ընկերությանը, որը կառուցել է այդ շենքը Դավիթաշենում:
«Ըստ քաղաքապետարանի եւ կառավարության հավաստիացման` Պուշկինի 25 շենքի արտաքին տեսքը չի փոխվելու: Սակայն շենքի ճարտարապետ Լևոն Վարդանյանը մեզ ցույց է տվել մակետը, որի համաձայն` շենքը մեծ առումով, ինչպես իրենք են ասում, այսպես պահպանվելու է, կտուրին լինելու է բացօթյա ռեստորան-սրճարան, բայց ետեւի մասում` սկսած Չայկովսկու դպրոցից մինչեւ Արամի փողոց, լինելու են երկու մեծ բարձրահարկ հյուրանոցներ»,-ասաց Իզաբելլա Սարգսյանը` հավելելով, որ տարածքում, բացի նշված շենքից, այլ պատմական հուշարձաններ էլ կան, օրինակ` Աֆրիկյանների շենքը. «Գուցե մեր սխալն է եղել, որ տարիներ շարունակ պայքարել ենք կոնկրետ շենքի համար եւ չենք բարձրացրել ավելի մեծ խնդիր: Նախաձեռնության հիմնական պահանջն է` սառեցնել Երևանի կենտրոնում ցանկացած շինարարական աշխատանքներ: Այս մեկ շենքի փրկությամբ հարցը չի լուծվի»:
Կարդացեք նաև
Իզաբելլա Սարգսյանը ներկայացրեց նախաձեռնության հայտարարությունը, որը կարող եք տեսնել այստեղ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ