Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Երեւանցին իր քաղաքում հայտնվել է տնվորի վիճակում». Մանուկ Սուքիասյան (Տեսանյութ)

Ապրիլ 25,2013 15:49

Վճարովի ավտոկայանատեղիների հետ կապված խնդրի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը ներկայացրեց իրենց տեսակետը.  «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Երեւանում  ցանկացած անկյունում կարող է անդուր եւ հակահիգիենիկ տեսքով մեկը քեզ մոտենալ  100-200 դրամ պահանջել, որը հայտնի չէ, թե ուր է գնում: Երեւանցին ակամայից իր քաղաքում հայտնվել է տնվորի վիճակում»,-ասաց նա` ներկայացնելով իրենց առաջարկը: «Մենք առաջարկում ենք հետեւյալը՝ հանրային վայրերում ավտոկայանատեղիները պետք է լինեն անվճար, բացառությամբ առանձնացված տեղերի, այսինքն՝ դրանք կլինեն նպատակային, հասկանալի կլինի, թե այդ տեղում կանգնելը  ինչի համար է վճարովի: Սրա հետ շաղկապված է նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղիների  կառուցումը: Երբ խոսվում  է այս մասին, ասում են, թե թանկ է, իսկ Օպերայի մոտ, որ կառուցվեց, թանկ չէ, այլ բան է, որ այնտեղ այնպիսի աստղաբաշխական գներ են, որ  մարդիկ խուսափում են ավտոմեքենա կայանել»:

Սուքիասյանը գտնում է՝ «Քաղաքի հետ կապված բոլոր լայնամասշտաբ ծրագրերի ֆինանսավորման համար եվրոպական մայրաքաղաքներում միշտ չէ, որ սեփական բյուջեից են ծախսում: Երբ դու լինում ես  կոռուպցիայի ցածր աստիճանով, բայց ֆինանսական վստահելիության բարձր աստիճանով քաղաքային իշխանություն, ապա գտնվում են դոնորներ, վարկատուներ, որոնց տրամադրած միջոցներով ամենահավակնոտ ծրագրերն ես իրականացնում եւ հենց այդ նույն կառույցների բերած եկամուտուվ էլ փակում թե վարկը , թե մուտքեր ապահովում բյուջեի համար»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930