Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիայի» տեղը շարունակում է թափուր մնալ

Ապրիլ 25,2013 15:24

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն այս պահի դրությամբ դեռ որևէ ընկերություն չի դիմել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղավիացիայի վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը:

Հիշեցնենք, ապրիլի 22-ին լրացել է «Արմավիայի» հետ կառավարության պայմանագրի ժամկետը, որով այդ ընկերությանը բացառիկ իրավունքով հանձնվել էին օդային որոշ ուղղություններ:

Փաստորեն, արդեն շուրջ 4 օր է, ինչ այդ ուղղությունների հարցն առկախ է մնում:

Նշենք, որ քաղավիացիայի վարչությունը «Արմավիայի» տեղի համար նոր մրցույթ չի հայտարարել, սակայն այստեղ սպասում են ավիաընկերությունների կողմից դիմումների:

Ինչ վերաբերում է կառավարության կողմից ավիափոխադրումների շուկայի մասին նոր որոշման հավանականությանը, ապա քաղավիացիայի մամուլի քարտուղարն այս հարցի շուրջ որևէ նոր տեղեկություն չհայտնեց:

Ի դեպ, նշենք, որ այսօր կառավարության նիստի օրակարգում նախատեսված էր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի ներկայացմամբ հարց, որը սակայն, կառավարությունը լսելու էր «գաղտնի» ռեժիմով: Թե ինչ է քննարկել գործադիրն առանց մամուլի ներկայացուցիչների, առայժմ չի գաղտնազերծվում:

Նելլի Դանիելյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930