Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն հակադարձեց «Բարեւ Երեւանին»՝ «Ի՞նչ խախտումների մասին է խոսքը, երբ համագործակցում ենք»

Ապրիլ 25,2013 15:13

Այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը քննարկում-բանավեճ էր հրավիրել՝ ընտրակեղծիքների դեմ պայքարի մասին:

Քննարկման ժամանակ ԲՀԿ ցուցակի ներկայացուցիչ Գուրգեն Գասպարյանը  վստահեցրեց, որ 465 ընտրատեղամասերը պետք է կարողանան պահել. «Սրանց դեմ պայքարը միայն ես տեսնում եմ, որ միասնական ուժով պետք է լինի: Կուսակցությունը պետք է  այնպիսի մարդկանց ուղարկի ընտրատեղամասեր, որպեսզի վստահ լինենք, որ այդ մարդիկ կպահեն»:

Նա միջազգային դիտորդներին կոչ արեց, որ հետեւողական լինեն եւ ընտատեղամասում ուշադիր լինեն:

«Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանն էլ շեշտեց, որ ցավոք Ընտրական օրենսգրքի խախտումներ այս օրերին անում են ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաեւ ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն:

ԲՀԿ-ի ներկայացուցիչը վիճեց՝ ի՞նչ խախտումների մասին է խոսքը: Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ «ԲՀԿ-ի քարոզարշավային պաստառները փակցրել էին Շիրազի 30 հասցեում՝ մինչեւ քարոզչությունը, ԲՀԿ-ի պաստառները՝ 6 քմ-ից ավելի փակցված են «Հայրենիք» կ/թ-ի վրա՝ առանց որեւէ նշման՝ տպագրության մասին: Ես չգիտեմ գիտակցված են այդ խախտումները կամ չէ, բայց մեր նպատակն է ցույց տալ, թե ով է խախտում անում, ով ոչ»:

ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը միջամտեց, ասելով, որ նման խախտում իրենք էլ կարող էին թույլ տալ եւ չարժեր այդ մասին բարձաձայնել այսպես. «Մենք եթե խոսում ենք համագործակցության մասին, կարծում եմ ավելի ճիշտ կլիներ այդ հարցը բարձրացնել ոչ թե ԿԸՀ-ում: Ավելի լավ էր զանգել ասել՝ ժողովուրդ, խախտում եք թույլ տվել, վերացրեք: Մենք էլ տպագրության ժամանակ մոռացել էինք նշել տպագրության քանակը: Մեր բարեկամ կուսակցությունը զգուշացրեց եւ անմիջապես վերացրինք»:

Գուրգեն Գասպարյանն էլ վրա բերեց, թե եթե խոսում են գլոբալ համագործակցության մասին, պետք է աշխատեն միասին եւ հիմնականում պայքարեն իշխող կուսակցության դեմ:

Դանիելն ասաց, որ նախագահական ընտրություններում  ընտրատեղամասերում ըստ էության խախտումներ չեղան, դրանք տեղամասերից դուրս էին. «Մարդկանց բերում էին քվեարկության եւ ադյունքում մի մարդ հաղթեց շատ հայտնի քաղաքական գործչի, թեեւ այդ քաղաքական գործիչը շատ ավելի լուջ քարոզարշավ էր տարել, քան իր ՀՀԿ-ական մրցակիցը: Երբեմն տեղամասերից դուրս այն, ինչ տեղի է ունենում, շատ ավելի ազդեցիկ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930