Ֆուտբոլիստը մի քանի ժամ մնացել է պատանդի կարգավիճակում:
39-ամյա Օրտեգան Բուենոս-Այրեսում իր ավտոմեքենայի ղեկին է եղել, երբ չորս անհայտ տղամարդիկ մեկ այլ մեքենայով կտրել են նրա ճանապարհը եւ առեվանգել: Նրանք Օրտեգայի մեքենայից տարել են եղած դրամը եւ արժեքավոր իրերը: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հանցագործները ֆուտբոլիստին չեն վնասել եւ մի քանի ժամ հետո ազատ են արձակել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ