Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մուսինյանը՝ ՀՀԿ-ի աճպարարության մասին

Ապրիլ 25,2013 14:36

ՀԱԿ ավագանու թեկնածու Արման Մուսինյանի գնահատմամբ՝ իշխող ՀՀԿ ռեժիմը իր հիմնական թիրախը տեսնում է ՀԱԿ-ին:

«Սրա վկայությունն են վերջին օրերին տեղի ունեցած բռնության դեպքերը մեր համակիրների նկատմամբ: Քրեական տարրերը Աջափնյակում հարձակվել էին մեր համակիրների վրա, արդյունքում մեր ակտիվիստ Ալիկ Հախվերդյանը շտապ օգնության մեքենայով հոսպիտալացվեց: Մեծ ակնկալիքներ չունեմ,որ մեղավորները կբացահայտվեն եւ կպատժվեն: Նմանատիպ դեպքեր են տեղի ունեցել նաեւ Ավանում, Կենտրոնում»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց պարոն Մուսինյանը:

Նրա համոզմամբ՝ ՀՀԿ-ն ու նրա ավագանու թեկնածուն հասկանում են, որ իրենք արդար ընտրությունների արդյունքում պարտվելու են եւ սկսել են ընտրութունները կեղծելու գործընթացը.« Ընտրությունների օրը կանցնեն կեղծման այլ մեթոդների, բազմակի քվեարկությունների, եւ, եթե դա էլ չօգնի, չեն խորշի տեղամասերում բռնություններ կիրառելուց»:

Պարոն Մուսինյանն ասաց, որ վերջին օրերի իրենց  հանդիպումները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ի նկատմամբ կա «տոտալ ատելություն, եւ հասարակությունը պատրաստ է իր ձայնը տալ ոչ իշխանական ուժի»:

Պարոն Մուսինյանի խոսքերով՝ ՀՀԿ-ն արդեն  ցուցակային աճպարարարություն է սկսել: Նրա խոսքերով՝ վերջերս ուսումնասիրել են ընտրացուցակները եւ բացահայտել հազարից ավելի քաղաքացիներ, որոնք փետրվարի 18-ի ընտրութուններում հաշվառված էին մարզերում, իսկ հիմա Երեւանում. «Սա վկայում է այն մասին, որ ՀՀԿ-ն, օգտագործելով պետական՝ անձնագրային ծառայության լծակները, զբաղված է ցուցակային աճպարարությամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930