Հայտարարություն
Արդեն երկար ժամանակ է՝ ինչ ՀՀ իշխանությունները ընտրությունները դիտարկում են ոչ թե որպես իշխանությունը փոխելու համար ժողովրդին տրված սահմանադրական իրավունք կամ սեփական վստահության հանրաքվե, այլ որպես մի վերջին ճակատամարտ, որտեղ սեփական լինելիության հարցն է վճռվում: Ընտրությունների մասնակից ընդդիմադիր ուժերը դիտարկվում են որպես թշնամիներ, իսկ բուն քվեարկությունը` որպես մի պարտադիր ու անխուսափելի միջոցառում, որի արդյունքների հետ կարելի է եւ հաշվի չնստել:
Այսօր էլ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում, տեսնելով երեւանցիների աջակցության բացակայությունը եւ աչքի առաջ ունենալով վերջին նախագահական ընտրությունների արդյունքները, իշխանությունները դիմում են իրենց համար սովորական դարձած մեթոդներին: Բռնությունների են ենթարկում ընդդիմության կողմից քարոզարշավի մասնակիցներին, խոչընդոտում են նրանց օրինական` քարոզարշավի տրամադրությունից բխող գործողություններին: Որպես ՀՀԿ-ականներ հանդես եկող կամ իրականում ՀՀԿ-ական խմբավորումներ իրենց իրավունք են վերապահում տարբեր թաղամասերում արգելել ՀԱԿ ակտիվիստների քարոզարշավը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ