Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը կդիմի իրավապահներին՝ պարզելու Տարոն Մարգարյանի ունեցվածքի ծագումնաբանությունը

Ապրիլ 25,2013 14:29

«ՀՀԿ ավագանու թեկնածու Տարոն Մարգարյանը խոսուն հայտարարագիր է ներկայացրել: Մոտ յոթ միլիոն դոլարի ունեցվածք է հայտարարագրել: Հիշեցնեմ՝ Տարոն Մարգարյանը կրթություն  ստանալուց հետո անցել է պետական աշխատանքի, չի ծառայել բանակում եւ բացի պետական աշխատանքից որեւէ այլ բանով չի զբաղվել: Որեւէ բացատրություն չունի՝ ինչպե՞ս են այդ միջոցներն անցել նրա տիրապետության տակ»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց պարոն Մուսինյանը:

Նրա խոսքերով` ՀՀԿ-ի ցուցակում տեղ գտած շատ թեկնածուներ եւս աստղաբաշխական հայտարարագրեր են ներկայացրել. «Պատրաստվում ենք հաղորդում ուղարկել պատկան մարմիններին, որ ստուգեն այդ ունեցվածքի ծագումը, որովհետեւ հայտարարագիրը պարունակում է ատկատների, չարաշահումների ռիսկեր: Մինչ օրս ՀՀԿ-ն որեւէ  բանական բացատրություն չի տվել, թե այս միջոցները որտեղի՞ց են, ինչը եւս վկայում է, որ առկա են փողերի լվացման, պետական միջոցները վատնելու ռիսկեր»:

Հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարը ֆինանսավորել էր ԲՀԿ-ն, ասաց՝ համակիրներն են ֆինանսավորել. «Մեր  ոգեւորված համակիրները շարունակում են աջակցել մեզ՝ գտնվելով մշտական քաղաքական, ֆինանսական ահաբեկման տակ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930