Այսօր կառավարությունում, լրագրողները Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է գնահատում լրագրողի նկատմամբ ապրիլի 23-ին տեղի ունեցած բռնությունը:
«Ես երեկ եմ իմացել եւ շտաբում չեմ եղել»,-ասաց պարոն Թովմասյանը: Նրա համոզմամբ՝ խնդիրը երկկողմանի է, ե’ւ լրագրողական հանրությունը եւ պաշտոնյաները այս առումով անելիք ունեն. «Եթե դու ստանձնում ես այդ պաշտոնը, պիտի իմանաս, որ դու ավելի մատչելի ես բոլորին եւ քո մասին շատ ավելին կարող են իմանալ եւ շատ ավելին կարող են գրել: Չե՞ս ուզում, ուրեմն մի ստանձնիր այդ պաշտոնը: Մյուս կողմից պետք է հասկանալ, որ լրագրողների զսպվածություն եւ նաեւ էթիկայի նորմեր գոյություն ունեն՝ ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ… մենք երկու կողմում էլ անելիք ունենք»:
Արդարադատության նախարարի դիտարկումները լրագրող-պաշտոնյա հարաբերությունների մասին առավել մանրամասն` տեսանյութում.
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ