Նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Սիմոնյանը «հասել է» Եվրադատարան. Ցեղասպանության մասնակից երկրներին ու հայ պաշտոնյաներին պատասխանատվության է կանչում:
«Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ եւ նախագահի նախկին թեկնածու Ռոբերտ Սիմոնյանը Քրեական օրենսգրքի 20 հոդվածներով պետական դավաճանության, պետական ինստիտուտի դեմ ոտնձգության, պետական իշխանության յուրացման եւ այլ մեղադրանքներով Վճռաբեկ քրեական դատարան բողոք էր ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի եւ ԱԺ-ի ու ՀՔԾ-ի դեմ:
Այս բողոքը դատարան էր ներկայացվել մարտ ամսին, սակայն դատարանը, ինչպես պարոն Սիմոնյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, ապօրինի գործողություն է կատարել. ապրիլի 13-ին դատարանը բողոքը վերադարձրել է՝ պատճառաբանելով, թե տվյալ գործը քննելը իրենց լիազորությունների մեջ չէ, եւ ներկայացված բողոքում բացակայում է ինչ-որ անդորրագիր: Մինչդեռ, պարոն Սիմոնյանի ներկայացմամբ՝ անդորրագրի բացակայությունը պետք է նշվեր ոչ թե մեկ ամիս հետո, այլ 10 օրվա ընթացքում: Բացի այս, ըստ պարոն Սիմոնյանի՝ Վճռաբեկ դատարանի՝ գործի քննությունից հրաժարվելն էլ հակասահմանադրական է, քանի որ, մեր երկրի գլխավոր օրենքով, արդարադատություն իրականացնելուց հրաժարվելը անթույլատրելի է:
Նախագահի նախկին թեկնածուի պնդմամբ՝ Վճռաբեկ դատարանը իրավունք չուներ բողոքը վերադարձնել՝ առանց գործի սահմանադրականությունը պարզելու. «Վճռաբեկ դատարանը պարտավոր էր գործն ուղարկել Սահմանադրական դատարան, կասեցնել նաեւ ընտրությունները: Ստանալով Սահմանադրական դատարանից պատասխան՝ համապատասխանո՞ւմ է տվյալ բողոքի պահանջները Սահմանադրությանը, կամ տվյալ բողոքը օրինակա՞ն պահանջ է, միայն սրանից հետո Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա Վճռաբեկ դատարանը որոշում պիտի կայացներ՝ մերժե՞լ ինձ, թե՞ ոչ: Ընդ որում, բոլոր դատարաններն ու բոլոր իրավապահ մարմինները իմ բողոքները վերադարձրել են՝ իբր թե գործն իրենց լիազորությունների մեջ չէ: Այսինքն՝ մենք որեւիցե համակարգ չունենք, տվյալ ընտրությունները անօրինական են, ուստի մենք այսօր չունենք նախագահ, սա արդեն փաստ է, խախտվել է Սահմանադրությունը, քանի որ Սահմանադրության ի կատար ածման առաջին ապահովողը ՀՀ նախագահն է, այդ բոլոր համակարգերում նույն հանցագործներն են»: Վճռաբեկ դատարանի այս գործողությունները պարոն Սիմոնյանը «Առավոտի» հետ զրույցում որակեց որպես ոտնձգություն նախագահի ինստիտուտի, պետության դեմ, քանի որ Սիմոնյանի խոսքերով՝ ուղղակի Սահմանադրության նորմի վերացում է կատարվել:
Կարդացեք նաև
«Քաշաթաղ» հ/կ-ի ղեկավարի՝ արդարություն հաստատելու մղումը հասցրել է մինչեւ Եվրադատարան. նա միջազգային այս ատյան հայց է ներկայացրել՝ պատասխանատվության ենթարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ոստիկանապետ Վովա Գասպարյանին՝ Հայաստանում թմրամիջոցների տարածումն ու վաճառքը պարտակելու, թաքցնելու, նույնիսկ հովանավորելու մեղադրանքով: Այս հայցի հիմքը, ըստ պարոն Սիմոնյանի, լրատվամիջոցներից մեկի այն հրապարակումն է, ըստ որի՝ Հայաստանը թմրամիջոցների տարանցիկ երկիր է համարվել, իսկ մեր երկրի բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ իբր նարկոթրաֆիկի գործում առանցքային դերակատարում ունեն: «Սերժ Սարգսյանի եւ Վովա Գասպարյանի գործը Եվրադատարանը վարույթ է ընդունել, վերջերս դատարանից ստացա կտրոն, որով հաստատվել է, որ իմ հայցն ընդունել են եւ գործին տվել են համար, իսկ թե կդատեն, թե ոչ՝ դա հարցի մյուս կողմն է»: Այս նույն գործով ու մեղադրանքով պարոն Սիմոնյանը տեղական իրավապահ ատյաններին էլ էր դիմել, սակայն բոլորն էլ, ըստ Սիմոնյանի, հրաժարվել են գործը քննել:
Մեկ այլ՝ 23 էջանոց հայցով էլ պարոն Սիմոնյանը նորից դիմել է Եվրադատարան՝ 1915 թվականի Ցեղասպանության ճանաչման եւ Ցեղասպանությանը մասնակից բոլոր պետություններից 10 տրիլիոն դոլարի պահանջով: Այս 23 էջանոց հայց-պահանջում պարոն Սիմոնյանը նաեւ նշել է Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերի ապօրինությունը Արցախի ճանաչման հարցով, Սումգայիթի եւ Բաքվի դեպքերն էլ՝ որպես Ցեղասպանության ճանաչում. «Ցեղասպանության շարունակական պրոցեսը, հետո տարածքների վաճառքը իրականացվել է նաեւ 1991 թվականին մեր արդեն իսկ պետական դավաճանների կողմից, մեր գործակալների կողմից: Բոլորին պատասխանատվության ենթարկելու պահանջ եմ ներկայացրել: Կան փաստաթղթեր, որոնց հիման վրա դիմել եմ Եվրադատարան: Բացի այս, պատմական տարածքների վերադարձման պահանջ եմ ներկայացրել: Այս բոլոր պահանջների հայցով առայժմ պատասխան չեմ ստացել»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Ոչ միայն Հայաստանը բռնազավթած «Իշխանություն» հորջորջված դավաճանների բանդան, այլ բոլոր «քաղաքական կուսակգություններն» ու «քաղաքական գործիչ» կոչված սրիկաների բազմությունն է դավաճան, սկսած երես փոխաններից, վերջացրած իրենց գողական երևակայող հետույքաբնակներից
Կենացները քաղցրանում են…