Այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց Երեւանի ավագանու ընտրության մրցակիցների վարկանիշները:
Նրա խոսքով` «Սրանք եզրափակիչ արդյունքներն են, երկու հարցման համեմատական տվյալներ ու էլ փոփոխության չեն ենթարկվի թեկնածուների վարկանիշները»:
Ադիբեկյանը տեղեկացրեց, որ տվյալները ստացվել 2013թ. մարտի 29-30-ին եւ ապրիլի 20-21-ին, 1290+1350 չափահասների շրջանում, համաչափ՝ ըստ համայնքների, սեռա-տարիքային եւ կրթական խմբերի:
Վերջին 10 օրվա ընթացքում` ըստ Ադիբեկյանի` ընտրություններով հետաքրքրվողների թիվը աճել է ընդամենը 1,5%-ով: Ավագանու ընտրություններով 68,5% հետաքրքրվողները բաժանված են 3 խմբի՝ 27%-ը հետեւում է հնարավորինս, 29%-ը՝ կարեւորներին, 12%- դեռ չի հետեւում: Արդյունքում ունենք հետեւյալ պատկերը.
Կարդացեք նաև
Տ ե ղ յ ա կ ե ն, թ ե ո վ է մ ա ս ն կ ց ու մ |
|||
Առաքելություն |
7,5 |
Պետրոսյան |
1,0 |
ԲՀԿ |
81,7 |
Օսկանյան |
52,2 |
Բարև Երևան |
52,0 |
Մարտիրոսյան |
26,5 |
ՀՅԴ |
28,7 |
Ռուստամյան |
12,0 |
ՀԱԿ |
26,9 |
Խաչատրյան |
10,7 |
ՀՀԿ |
83,5 |
Մարգարյան |
83,8 |
ՕԵԿ |
45,1 |
Երիցյան |
26,6 |
Սոցիոլոգի տեղեկացմամբ` ավագանու ընտրություններին ընտրողների ակնկալվող մասնակցությունը հետեւյալն է. հաստատ կգնան 54%-ը , հնարավոր է կգնան 7%-ը, չեն որոշել 3%-ը, հաստատ չեն գնա 36%-ը:
Ինչ վերաբերվում է քվեարկելու վերաբերյալ ընտրողների որոշումների կայացման իրավիճակին, ապա այն այսպիսին է. ձայնը կտան եւ կարող է տան 34,6%, չեն ասում ում կտան 16,4%, չեն որոշել 10,3%:
Ադիբեկյանը հավելեց, որ ընտրության հնարավոր եկողների՝ քվեարկման կայացած որոշում չունի 15%-ը, որոշում ունի 60%-ը, իսկ 25% -ը «չասողների» միայն մի մասը կգնա՝ այն էլ որոշ ակնկալիքների դեպքում:
Ինչ վերաբերվում է մրցակիցների միջեւ որոշված ձայներին, ապա դրանք բաշխվում ենհետեւյալ կեպ.
Minimum |
Maximum |
Օptimum |
||
ընտրող |
մասնակից |
|||
Պետրոսյան |
0,1 |
0,2 |
0,2 |
0,5 |
Օսկանյան |
3,8 |
6,0 |
4,6 |
10,0 |
Մարտիրոսյան |
3,3 |
4,2 |
3,8 |
8,2 |
Ռուստամյան |
0,8 |
1,1 |
1,0 |
2,2 |
Խաչատրյան |
1,6 |
1,8 |
1,6 |
3,4 |
Մարգարյան |
31,0 |
33,0 |
32,0 |
70,0 |
Երիցյան |
2,2 |
3,0 |
2,8 |
6,0 |
42,8 |
49,3 |
46,0 |
100 |
«Մարգարյանը պահպանում է իր դիրքերը, եւ եթե տատանվող ընտրողների 15% ձայները լրիվ անցնեն նրա մրցակիցներին, ապա ընտրողների ձայների փոխհարաբերակցությունը կլինի՝ Տարոն Մարգարյան – 32%, մրցակիցներ – 27% , կամ մասնակիցների առումով՝ Տարոն Մարգարյան – 54%, մրցակիցներ – 46%, որտեղ 46%-ը կբաշխվի 2-3 մրցակիցների միջեւ,»,-նշում է Ադիբեկյանը, որի խոսքով` Տարոն Մարգարյանի նվազագույն եւ նրա մրցակիցների առավելագույն ձայներն են, որոնք հիմնականում կփոփոխվեն ընտրողների պասիվ զանգվածին ընտրատեղամաս բերելու հետեւանքով, ինչը կարող է «արհեստական խաղից դուրս» վիճակի դնել սահմանային տոկոսներ հավաքող մրցակիցներին:
Ադիբեկյանը, մենաբանելով թենածուներին, ասաց, որ, օրինակ, Արմեն Մարտիրոսյանը որպես քաղաքապետ չի դիտվում, նույնն էլ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի դեպքում է:
Նա նաեւ հավելեց, որ ընտրություններին շեմը կհաղթահարեն հետեւյալ ուժերը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Բարեւ Երեւան» դաշինքն եւ ՕԵԿ-ը:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ