Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անմխիթար Պանթեոնը

Ապրիլ 25,2013 13:53

Արշակունյաց պողոտային կից գտնվող Պանթեոնը կամ Կոմիտասի անունը կրող այգին անմխիթար վիճակում է:

Տիմ ընտրություններին ընդառաջ հնարավորինս բարեկարգվում է Երևան քաղաքը, բայց արի ու տես, որ բացթողումները չափազանց շատ են և նկատելի: Բոլորիս քաջ հայտնի Կոմիտասի անվան պանթեոնն առաջին հայացքից թվում է բարեկարգված և իդեալական, սակայն բավական է ոտքդ ներս դնես Պանթեոնին հարակից այգի՝  կտեսնես, որ վիճակը սարսափելի է`ջարդված նստարաններ, քարուքանդ սալիկներ, անմխիթար կանաչապատում և չվերանորոգված մանկական խաղահրապարակ: Այգու ոչ բարվոք վիճակը անհանգստացնում է նաև անցորդներին և նրանք իրենց անհանգստությունը արտահայտեցին ինձ հետ զրույցում:

«Էշը կերան, պոչը` խռովեցին, մեր երկրում ամեն ինչն է էսպես»,- ասում է  անցորդներից մեկը: «Երեխաներիս էստեղ չեմ բերում զբողսնելու, տեսեք, նույնիսկ նստարան չկա, որ նստես, ժանգոտ կառուսելներն էլ ձեզ ապացույց: Սա է մեր ավելի լավ Երևանը»:

Շատ ցավալի է, որ մեր մեծերի աճյուններն ամփոփվող այս պատմական վայրում կարելի է ականատես լինել նման բացթողումների, հատկապես, երբ այն, մեր մշակութային ժառանգության կարևոր մասն է կազմում:

PrevPhoto
NextPhoto

Օվսաննա Սիմոնյան (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930