Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, երբ Հայաստանում եւ աշխարհի մի շարք երկրներում մարդիկ ոգեկոչում են Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակը՝ ցեղասպանության ճանաչման պահանջով բողոքի նոտա հղելով Թուրքիայի իշխանություններին, մայրաքաղաքի նորակառույց թաղամասերից մեկում՝ Վերին անտառային 146/1 հասցեում, այս բազմաբնակարան շենքը կառուցողը սկզբունքորեն չօգտվելով թուրքական արտադրանքից՝ շենքի ճակատին փակցրել է այս պաստառը (լուսանկարում): Ի՞նչն է դրդել այս շենքը կառուցողին՝ ազգային արժանապատվությունը պահպանելու պահա՞նջը, թե՞ հայրենական արտադրանքին զարկ տալը, որ ընտրել է Հայաստանում թուրքական արտադրանքը բոյկոտելու այս յուրահատուկ ձեւը:
Լուսանկարը՝ ՌՈՒԲԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ