Ամփոփվել են Բրիտանական ֆիլմերի փառատոնի ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթը
Հայաստանում ֆիլմերի գրախոսության և կինոքննադատության զարգացմանն աջակցելու նպատակով փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և փառատոնի գլխավոր հովանավոր «ԱրմենՏել» ընկերությունը Կինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ հայտարարել են ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթ: Մասնակիցները պետք է գրեին փառատոնում ընդգկված ֆիլմերին նվիրված գրախոսություն, իսկ լավագույն երեք աշխատանքի հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով:
Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում գրախոսականի մրցույթը հայտարարվում է երկրորդ տարին շարունակ: Մրցույթին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները: Այս տարի մարտի 6-ից-17-ը մասնակիցները գրել են փառատոնի ֆիլմերի վերաբերյալ գրախոսականներ, որոնք տեղադրվել են www.britfilms.am կայքում:
Կարդացեք նաև
Այս տարի մրցույթին ներկայացվել էր 25 գրախոսական, որոնցից ժյուրին առանձնացրել էր երեք լավագույններին: Մրցույթի առաջին մրցանակակիրն է «Առավոտ» օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանը, ով կպարգևատրվի Apple iPad 4-ով:
Մրցույթի հատուկ մրցանակներն են Արփի Ոսկանյանն ու Արթուր Վարդիկյանը:
Ապրիլի 26-ին ժամը 15.30-ին Բյուրոկրատ գրախանութում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնիշրջանակում կազմակերպված ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Բացմանելույթով հանդես կգան Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Միացյալ Թագավորության Արտաքին գործերինախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Քոլին Ռոբերտսը, Բրիտանականխորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline)Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Բրիտանական խորհուրդ