Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Մարգարյան. «Հայաստանում գործում է կոռումպացված իշխանական բուրգ»

Ապրիլ 25,2013 12:32

Այսօր «Իրատես de facto» ակումբում «Հակակոռուպցիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ  Մարգարյանը հայտարարեց. «Մենք կանգ չենք առնելու, քանի դեռ Հայաստանում առկա է արտագաղթը, լուծված չեն կրթության, գիտության եւ սոցիալական մի խումբ հարցեր»:

Մարգարյանի խոսքով` իրենց կողմից հակակոռուպցիոն շարժում սկսելու պատճառը հետեւյալն է. «Հայաստանում վերջին տարիներին ստեղծվել է մի իշխանական բուրգ, որը կոռումպացված է, եւ մեր երկրում ոչ մի հարց չի լուծվում առանց կաշառք տալու, խոսքը չինովնիկների մասին է: Կոռուպցիան իրականացնում են չինովնիկները՝ օգտագործելով իրենց դիրքը, շահ ստանալու նպատակով»:

Մարգարյանը պնդում էր, որ Հայաստանում վերջին քսան տարում իրականացվում էր եղեռն, որի պատասխանատուն ռեժիմն է: «Մեզ անհանգստացնում է երկրում շարունակվող թալանը»,-ասաց Մարգարյանը, խոստանալով առաջիկայոմ ներկայացնել, հրապարակել արտգործնախարարոթյան շենքի հետ կապված կոռուպիայի, իր ձեւակերպմամբ` թալանի մասին հարցերը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930