Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ աշխատավարձն են պահել, ոչ էլ` անձնագիր հավաքել

Ապրիլ 25,2013 11:56

Մամուլում տեղեկություններ եղան այն մասին, որ ՍԱՍ սուպերմարկետների ցանցի Կենտրոն համայնքում գտնվող խանութներից բոլոր աշխատողներին պարտադրել էին մասնակցել ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի` Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպմանը: Աշխատողներից ոմանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն ներկայացել, հաջորդ օրը նախազգուշացում են ստացել, բացի այդ, նաեւ հանդիպմանը չներկայացած աշխատողների չնչին աշխատավարձից պահումներ են կատարել` ակնարկելով, որ նախընտրական քարոզարշավին չմասնակցելը հավասարազոր է աշխատանքից բացակայելուն: Բացի այդ, խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀԿ-ական պատգամավորին պատկանող սուպերմարկետի աշխատողների անձնագրերն են սկսել հավաքել`մեկ այլ համայնքում նրանց, որպես ընտրող, գրանցելու համար:

Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել, այսպես ասած, առաջին ձեռքից: Aravot.am-ի հետ զրույցներում, սակայն, Կենտրոն համայքում գտնվող ՍԱՍ սուպերմարկետների` մեզ հետ զրույց ունեցած աշխատակիցներից ոչ մեկ մեկը չհաստատեց սույն տեղեկությունը: Բնականաբար, այդ տեղեկությունը չհաստատեցին նաեւ վերադասները: ՍԱՍ սուպերմարկետների ցանցի մարկետինգի բաժնի տնօրեն Արթուր Ազիզյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ աշխատողներին`նախընտրական հանդիպումներին մասնակցելու որեւէ հրահանգ չի տրվել, հետեւաբար, չեղած բանի համար չէին էլ կարող մարդկանց «պատժել»: Ասաց, որ իբրեւ ցանցի աշխատակից, շատ լավ ծանոթ է նաեւ ներսում տիրող իրավիճակին ու բացառում է, որ նման բաներ լինեն իրենց մոտ: Նա հերքեց նաեւ անձնագրեր հավաքելու  մասին խոսակցությունները:
ՆելլիԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ոսկան says:

    Դե իհարկե:
    Ինչպես կարող էր աշխատակիցը հաստատել նման տեղեկությունը: Հաջորդ պահին իսկ կհեռացնեին աշխատանքից (դա լավագույն դեպքում):

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930