Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայփոստի» Լճաշենի բաժանունքի տնօրենը մեղադրվում է ավելի քան 5 միլիոն դրամ յուրացնելու մեջ

Ապրիլ 25,2013 11:10

Գործում իրեղեն ապացույցները կենսաթոշակառուների հայտարարություններն են:

 

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի Սեւանի նստավայրում ընթանում է Սեւան քաղաքի բնակիչ, 1973թ. ծնված Աննա Մելիքյանի դատավարությունը:  Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Հայփոստ» ՓԲԸ «Սեւան» մասնաճյուղի Լճաշենի փոստային բաժանմունքի տնօրեն, օգտագործելով պաշտոնական դիրքը՝ 2012թվականի դեկտեմբերի 5-ից մինչեւ  դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում յուրացման միջոցով հափշտակել է իր վստահությանը հանձնված ընդհանուր առմամբ  5 միլիոն 177 հազար 810 դրամ գումարը , որից՝ Լճաշենի կենսաթոշակառուների կենսաթոշակների  վճարման համար նախատեսված 3 միլիոն 607 հազար 830 դրամը, նպաստառուների վճարման համար նախատեսված 108 հազար դրամը, պատվովճարների վճարման համար նախատեսված 6 հազար դրամը, բաժանմունքում քաղաքացիների կողմից  որպես կոմունալ վարձավճարներ մուծված 1 միլիոն 383 հազար 570 դրամը եւ կոմերցիոն ապրանքների վաճառքից գոյացած 72 հազար 230 դրամը: Ա. Մելիքյանի նկատմամբ որպես  խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Որպես քրեական գործի իրեղեն ապացույցն  դատարան են ներկայացվել կենսաթոշակառուների գրավոր հայտարարությունները:

Ա. Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (« Յուրացնելը  կամ վատնելը, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով»): Այն նախատեսում  է ազատազրկում 5-8 տարի ժակետով՝ գույքի բռնագրվամամբ կամ առանց դրա: Սույն գործով դատական հերթական նիստը նշանակված է մայիսի 2-ին:

 

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930