Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի պահանջը Թուրքիայից

Ապրիլ 24,2013 23:49
cexaspanutyun

Այսօր Շիրակի  մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Ջարդի ձորում, ուր եկել էին հարգելու Եղեռնի զոհերի հիշատակը, իրենց գնահատականները հնչեցրին Հայոց  Ցեղասպանության  ճանաչման հարցի շուրջ:

Սամվել Բալասանյանը ասաց, որ   Թուրքիան պիտի հասկանա. եթե ուզում է  Եվրամիության անդամ դառնալ, պարտավոր է ճանաչել Հայոց  ցեղասպանությունը: «Շատ եմ կարևորում, որ   էսօր մենք կարողանանք պայքարել միջազգային կառույցներում, որպեսզի բոլորը ճանաչեն Հայոց Ցեղասպանությունը: Ճիշտ է ` շատ պետություններ աջակից են մեզ,  ճանաչել են Հայոց  ցեղասպանությունը, բայց պետք է   կարողանանք գոնե 100 -ամյակի հետ կապված մեր պայքարը վերջնական կետին հասցնենք»,- ասաց Գյումրու քաղաքապետը:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ, ով մասնագիտությամբ  պատմաբան է, հետևյալ գնահատականը տվեց. «Մենք 15 թվական ենք ասում, բայց ցեղասպանությունը վաղուց է սկսվել, սկսենք ավելի հնուց` Սուլթան Աբդուլ Համիդ.  դրանից հետո եղած բոլոր դեպքերը, որոնք մեկը մյուսի հետ շաղկապված են,  մինչև 20 թվականը: Էսօր մեր ժողովրդին պետք է ուժ, կորով, հավատ և անընդհատ մենք պետք է ոգեկոչենք, հիշենք, հիշատակենք այս օրը, որպեսզի աշխարհը ճանաչի, հասկանա և վերջին հաշվով մենք պետք է անպայման հաղթենք, անպայման  պետք է ճանաչեն, և աշխարհը  պետք է իր գնահատականը տա: Ճիշտ է,  կան շատ երկրներ, որոնք ճանաչել են, բայց էսօրվա դրությամբ մեզ պետք է, որ սրա համար Թուրքիան պատասխան տա: Եվ ես հավատում եմ, որ 21-րդ  դարը այն դարն է, որ մենք կարող ենք հասնել մեր նպատակին», -համոզմունք հայտնեց Շիրակի մարզպետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930