Դոհայում անցկացված Սոթբիի ժամանակակից արվեստի աճուրդում երկուշաբթի օրը վաճառված գործերի գումարը կազմել է 15 միլիոն 199 հազար դոլար: Սա արաբական աշխարհի ժամանակակից արվեստի աճուրդներում ամենաբարձր վճարված գումարն է: Գրում է «Ահրամ օնլայն» պարբերականը:
Սոթբիի մամուլի հաղորդագրությունում ասվում է. «Աճուրդի հանված գործերի 89,1 %-ը վաճառվել է: Ռեկորդը սահմանվել է 9 արվեստագետների գործերի վաճառքի շնորհիվ, ինչպես նաև ռեկորդ է սահմանել ժամանակակից արաբ արվեստագետ (Շանթ Ավետիսյան)»:
Եգիպտահայ ժամանակակից արվեստագետ Շանթ Ավետիսյանը ծնվել է 1951թ. Կահիրեում, հայ ներգաղթյալների ընտանիքում: Նա կրկնակի ռեկորդ է սահմանել «Նեղոսի սրբապատկերները» աշխատանքով:
Նախապես 1 միլիոն դոլար գնահատված նրա գործը վաճառվել է 1 միլիոն 565 հազար դոլարով: Դրանով նա ռեկորդ սահմանեց ոչ միայն որպես այն արվեստագետը, որի գործն ամենաթանկն է վաճառվել, այլև ժամանակակից արաբ արվեստագետների մեջ ամենաբարձր գնով գործ վաճառածը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ