Փարիզի Լուվր թանգարանում ընթացող շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի չորրորդ տուրում Լեւոն Արոնյանն այսօր պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ Պյոտր Սվիդլերին:
Հայաստանի լավագույն շախմատիստը Մայքլ Ադամսի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու Բորիս Գելֆանդի հետ միասին 2,5-ական միավորով կազմեց առաջատարների քառյակը: Դին Լիժենը, Վլադիմիր Կրամնիկը, Լորան Ֆրեսինեն ունեն 2,0-ական, Վիշվանաթան Անանդն ու Նիկիտա Վիտյուգովը՝ 1,5-ական, Պյոտր Սվիդլերը՝ 1,0 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ