Լրահոս
Օրվա լրահոսը

Daily Mail. «Ո՞վ է Միշան. Բոսթոնի պայթյունի ուշադրության կենտրոնում է կարմրամորուս հայը»

Ապրիլ 24,2013 22:34

Բոսթոնի մարաթոնի պայթյունի ուշադրության կենտրոնում է հայտնվել մուսուլմանության վերափոխված խորհրդավոր Միշան: Գրում է «Դեյլի մեյլ» թերթը:

Թամերլան Ցարնաևի (պայթյունն իրականացնողներից) ընտանիքի անդամների պնդմամբ՝ Միշան է ծայրահեղականացրել Թամերլանին, սակայն մինչ այսօր իրավապահները և լրատվամիջոցները չեն կարողանում գտնել Միշային:  Միշայի մասին հայտնի է միայն, որ նա 30-անց, կարմիր մորուքով հայ տղամարդ է ու այլևս չի ապրում Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում:

Այնուամենայնիվ, ընտանիքի անդամները պատմել են լրագրողներին, որ մինչ Բոսթոնի պայթյունը, Թամերլանն ընկել էր նոր ընկերոջ ուժեղ ազդեցության տակ, որը տղայի ուղեղն է լցրել մուսուլմանական կարծր գաղափարները:

Սակայն Թամերլանի մայրը՝ Զուբեյդատ Ցարնաևան «Էյ Բի Սի նյուզ»-ին այսօր տված հարցազրույցում ասել է, որ «աբսուրդ» է վարկածը, թե Միշան է ծայրահեղականացրել նրա որդուն: Ցարնաևան նշել է, որ Միշան բավական տեղյակ էր մուսուլմանությունից, նրա համար հետաքրքիր էր այն ուսումնասիրելը, սակայն նրա հայացքները ծայրահեղական չէին:

Նշենք, որ «Ասպարեզ» թերթում երեկ հրապարակված հոդվածում «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը կոչ է արել դատապարտել հայերի անունը այս գործի մեջ շահարկելը՝ նշելով, որ Թամերլանի հորեղբայրը (նրանից է սկսվել հայերի անունը շահարկելը) ուղիղ կապեր ունի Կասպից ծովի արևմտյան էներգետիկ ընկերությունների հետ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930