Ըստ վերլուծաբանների, Թուրքիան ամեն ինչ անելու է ճնշումներն ու շրջափակումը մեծացնելու համար :
Հայ-թուրքական հարաբերությունները Հայաստանում կրկին անգամ ուշադրության կենտրոնում հայտնվեցին Երեւան-Վան թռիչքների չեղյալ հայտարարվելուց հետո, ըստ փորձագետների, դրանով կրկին անգամ ցույց տալով Թուրքիայի «պատրաստակամությունը» հարաբերությունների բարելավման գործում:
«Սկզբում քաղաքական որեւիցե դրդապատճառ չէի տեսնում՝ Երեւան-Վան չվերթը դիտարկելով զուտ կոմերցիոն, սակայն թուրքական կառավարությունն այն քաղաքականացրեց»,-«Մեդիալաբին» ասում է թուրքագետ, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Սա խոսում է այն մասին, որ Թուրքիան հետաքրքրված չէ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, ավելին, ամեն ինչ անում է հնարավորինս Հայաստանի շրջափակումն ուժեղացնելու համար: Չափազանց զգուշությամբ պետք է վերաբերվել Թուրքիայի կողմից արվող քայլերին»:
Մանրամասները կարդացեք այստեղ: