Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ռուսալ Արմենիայի» աշխատակիցները նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա կանեն

Ապրիլ 24,2013 22:01

Գործարանը աշխատակիցներին 700 միլիոն դրամ է պարտք, իսկ դատարանը ի վնաս աշխատակիցների է վճիռ կայացրել:

 

«Ռուսալ Արմենիա» ընկերության աշխատակիցները վաղը նախագահի նստավայրի մոտ ժամը 15.00-ին բողոքի ակցիա են կազմակերպելու եւ դիմում-նամակ հանձնելու նախագահի աշխատակազմին: Գործարանի աշխատակիցները Aravot.am-ի հետ զրույցում պատմեցին, որ 102 աշխատակիցների` վտանգավոր արտադրամասում աշխատելու համար 6 տարվա հավելավճարները,  որը կազմում է մոտ 700 միլիոն դրամ, գործարանի ղեկավարությունը հրաժարվում է վճարել: Հավելավճարների վճարման պահանջով աշխատակիցները դիմել էին դատարան.«Առաջին ատյանում դատը հաղթել էինք, հետո գործարանը դիմեց վերաքննիչ դատարան, որն էլ ի օգուտ գործարանի վճիռ կայացրեց, մենք պատրաստվում ենք առաջիկայում դիմել Վճռաբեկ դատարան: Նախագահին էլ խնդրում ենք խնդիրն իր ուշադրության կենտրոնում պահել»:

Նշենք, որ  «Ռուսալ Արմենիայի» աշխատակիցները առաջին ատյանի դատարան էին դիմել աշխատավարձերի 100% հավելավճարների վճարման պահանջով, սակայն դատարանը հայցը բավարարել էր մասնակիորեն` ոչ թե աշխատավարձի 100%-ի, այլ` 50%-ի վճարման վճիռ էր կայացրել: 2 կողմերն էլ, դժգոհ մնալով առաջին ատյանից, դիմել էին Վերաքննիչ դատարան՝ աշխատակիցները 100%-ի վճարման պահանջով, իսկ գործարանն էլ ընդհանրապես չվճարելու հայցով, ինչն էլ վերքննիչը բավարարել էր, ուստի աշխատակիցները պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան: Նշենք նաեւ, գործարանի աշխատակիցների շահերը դատարանում ներկայացնում է իրավաբան Լեւոն Բարսեղյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930