Լրահոս
Օրվա լրահոսը

Կհաշվեն գյուղատնտեսական հողերը, շինություններն ու տեխնիկան

Ապրիլ 24,2013 21:46

Մինչ օրս գյուղատնտեսական համատարած հաշվառում երբեւիցե չի իրականացվել:

 

Եկող տարի գյուղատնտեսական համատարած  հաշվառում տեղի կունենա:Այն կանցկացվի 2014 թվականի հոկտեմբերի  11-31-ը:

Պետությունը հաշվելու է գյուղատնտեսական նշանակության հողերը, անասնագլխաքանակը, գյուղատնտեսական տեխնիկան, գյուղատնտեսական նշանակության շինությունները եւ այլն: Ըստ վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանի՝ գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների ամբողջական համակարգ ձեւավորելն է եւ տարիների ընթացքում բացահայտել գյուղատնտեսության ենթակառուցվածքների փոփոխությունների միտումները:

Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի վաղվա օրակարգից, ՀՀ կառավարությունն առաջարկել է ազգային վիճակագրական  ծառայության նախագահին այս որոշումը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում  կազմել գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման, անցկացման եւ նյութերի մշակման ծախսերի նախահաշիվը:

Այս տարի կանցկացվի փորձնական հաշվառում Արարատի մարզի Շահումյան, Ազատավան եւ Նոր-Խարբերդ գյուղական համայնքներում, Կոտայքի մարզի Նոր Գեղիում, Տավուշի մարզի Բերդ քաղաքում,Գանձաքար եւ Այգեհովիտ գյուղական համայնքներում:

Նշենք, որ մինչ այս վիճակագրական ծառայությունը իրականացրել է  2 «մինի» հաշվառում` անասնագլխաքանակի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների, իսկ գյուղատնտեսական համատարած հաշվառում, որպես այդպիսին, երբեւիցե չի իրականացվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930