Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետը Գյումրիի կրակոցների մասին. «Չէի ուզի, որ նորից ասեին, թե Գյումրին կրիմինալ քաղաք է…»

Ապրիլ 24,2013 21:21

Այսօր Գյումրիից մի քանի կիլոմետր  հեռավորության վրա գտնվող Ջարդի ձորում՝ Եղեռնի զոհերի հիշատակը հարգելիս` մասնակիցներն ակամա անդրադարձան նաև Գյումրիում երեկ օրը ցերեկով հնչած կրակոցներին, որի պատճառով մարդ սպանվեց:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը լրագրողների հետ  զրույցում այսպես արտահայտեց իր մտահոգությունը. «Սա ողբերգություն էր, մենք պետք է հասկանանք, որ Սրբազանը ճիշտ ասեց, թե հայի ձեռքով հայի արյուն չպիտի թափվի: Մենք պետք է զերծ մնանք նման բաներից, որովհետև մարդկային կյանք խլվեց երեկ: Ես դատապարտում են նման երևույթները,  Գյումրիում ոնց որ թե բարոյահոգեբանական մթնոլորտ էր փոխվում, բայց նորից մեր տրամադրությունը փոխվեց, նորից այն, ինչ որ մենք ուզում ենք,  ոնց որ թե նորից խանգարվեց: Այսօր ես`որպես քաղաքապետ,  փորձում եմ, որ ամեն ինչը փոխվի, լինի համախմբված, ճիշտ, որպեսզի մենք կարողանանք մեր քաղաքը վերականգնել, կառուցել, մարդկանց տրամադրություն փոխել, աշխատատեղեր ստեղծել: Ի՞նչ ասեմ, ցավում եմ ուղղակի, երիտասարդ մարդու կյանք խլվեց: Իհարկե,  պատասխան կտա ամեն մարդ իր արածի համար, ուղղակի չէի ուզենա, որ այդպիսի բան լիներ և նորից ասեին, որ Գյումրին կրիմինալ քաղաք է: Չէի ուզի, որ պիտակներ կպցնեն, որովհետև Գյումրին ինձ համար մշակույթի և սպորտի քաղաքի է այսօր, ցավում եմ»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. HAYK says:

    Այսօր Գյումրիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ջարդի ձորում Եղեռնի զոհերի հիշատակը հարգելիս` մասնակիցներն ակամա անդրադաձան նաև Գյումրիում երեկ օրը ցերեկով հնչած կրակոցներին, որի պատճառով մարդ սպանվեց:
    հանես հանես քանի սխալ ունես?????? հլը ուշադիր կարդա եթե կրթությունդ բավական է, կատարիր ուղղումներ

  2. LilUUUUUUUUUUUUUUUU says:

    շատ գարագես ես աղջիկ ջան .բա ինչու ես մենեջեր աշխասում?հասկացա.մարդասպան չես….դրա համարել բարձր չես գնահատվում.

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930