Ապրիլի 24-ին Բելառուսի Հանրապետության հայ համայնքային կազմակերպությունները և ՀՀ դեսպանությունն անցկացրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառում, որը տեղի ունեցավ Մինսկի Կենտրոնական զինվորական գերեզմանոցում տեղադրված խաչքարի մոտ:
Միջոցառմանը մասնակցեցին Բելառուսի, լեհական, հրեական, ռուսական, եզդիական համայնքների ներկայացուցիչներ: Զոհերի հիշատակին ծաղկեպսակներ դրվեցին, այնուհետև ելույթ ունեցան ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը և «Հայաստան» համայնքային կազմակերպության ղեկավարը:
ՀՀ արտաքին գործոց նախարարություն