Ապրիլի 24-ին Հալեպի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվեց սուրբ պատարագ եւ հոգեհանգստի արարողություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին։
Կեսօրին Հայ Կաթողիկե առաջնորդարանի Աղաջանյան սրահում Սիրիայի հայ առաքելական, կաթողիկե եւ ավետարանական համայնքապետերի ներկայությամբ ու հայկական մշակութային միությունների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում։
Միջոցառման ավարտին եզրափակիչ խոսքով հանդես եկավ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Գրիգորյանը։ Վերջինս խոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ցեղասպանությունների կանխարգելման, դատապարտման եւ դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կողմից գործադրվող ջանքերի մասին։
ՀՀ արտաքին գործոց նախարարություն