Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնիները պահանջում են Հայոց ցեղասպանության ճանաչումը

Ապրիլ 24,2013 20:01

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության օրն է: Այս օրն ամբողջ հայությունը դառնում է առավել քան պահանջատեր, հիշատակում 1915թ. Արեւմտյան Հայաստանում Թուրքիայի կողմից իրականացված ջարդը եւ դիմում աշխարհին վերականգնելու արդարությունը: Այսօր Ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնում են նաեւ աշխարհին հայտնի մարդիկ:

images (7)Այսպես Թինա Կանդելակին իր՝ Twitter-ի եւ Facebook-ի էջում գրել է. «Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: 1915թ. ապրիլի 24-ին օսմանյան մայրաքաղաք Ստամբուլում ձերբակալվեցին եւ հետո ոչնչացվեցին հայ մտավորականության ավելի քան 800 ներկայացուցիչներ: Որոշ տվյալներով, բռնաճնշումները Թուրքիայում սկսվել են դեռ 1880-ականներին, ընդհանուր առմամբ սպանվել է 1,5 մլն մարդ: Իմ ընտանիքի համար այդ ողբերգական օրը շատ բան է խորհրդանշում: Իմ նախապապը եղել է այն հայերի թվում, որոնք հրաշքով կենդանի են մնացել: Այդ փախուստի պատմությունները լսել է մայրս, երբ շատ փոքր էր: Ուզում եմ ցավակցություններս հայտնեմ բոլորին, ում նախնիները տուժել են այն ժամանակ: Ցեղասպանությունն ազգություն չունի, եւ կարեւոր է, որ ժամանակակից աշխարհում մենք թույլ չտանք նման սարսափներ»:

150416Հայտնի «Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն էլ Twitter-յան իր էջում գրել է. «Ցեղասպանություն. Այսօր, ինչպես միլիոնավոր այլ մարդիկ, ընտանիքի հետ բաժակ կբարձրացնենք 1915թ. ապրիլի 24-ին տանջամահ եղած մեր նախնիների համար:

«Փոքր ժամանակ ես հաճախ ապրում էի իմ նախատատի մոտ: Նա վերապրել էր ցեղասպանությունը: Նրա եղբայրներին, քույրերին եւ ծնողներին սպանել են մի գիշերվա մեջ իր աչքի առաջ: Իմ նախատատին եւ նրա քրոջը` Ալիսային ձեռք չեն տվել: Գեղեցիկ փոքրիկ աղջիկներին թուրքերը տանում էին իրենց տուն: 16 տարեկանում տատիկս փախել էր: Երբ թուրքերը տանում էին աղջիկներին, հայրը հասցրել էր մեկական ոսկեդրամ տալ, որ նրանք պահել էին թշերի տակ: Հորն այդ գիշեր սպանել էին: Նախատատս թուրքական ընտանիքից փախել էր Ղրիմ: Այդպես մեր ընտանիքը հայտնվեց Ռուսաստանում: Չգիտենք, թե ինչ եղավ նրա քրոջ հետ: Նրանց ավագ քույրը խուսափել էր բռնաբարությունից` նեռտվելով ծովը Տրապիզոնի ափից: Թուրքիայում կորած կրտսեր քրոջ պատվին Ալիսա անվանակոչեցին իմ կրտսեր քրոջը: Իմ ընտանիքը վերապրել է ցեղասպանությունը եւ այլ ապացույցներ ինձ պետք չեն»:

images (8)Ռուսաստանում հայտնի շոումեն Միշա Գալուստյանը նույնպես անդրադարձել է Հայոց ցեղասպանության իր թվիթերյան էջում. «Հիտլերը իր արշավի սկզբից էլ արդարացնելով իր արարքները՝ ասել է. «Ո՞վ է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը»:  Ոչինչ չի մոռացվել»:

 

41406 Ճանաչված ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նույնպես անտարբեր չի մնացել օրվա նշանակությանը. Twitter-ի իր անձնական էջում գրել է. «1915թ. ապրիլի 24-ին 1,5 միլիոն հայեր սպանվեցին: Եկեք, խնդրում եմ, ճանաչենք պատմության այս օրը, և երբեք չմոռանանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930