Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Հարությունյան. «Հայեցակարգի նպատակներից մեկն էլ մասնավոր ներդրումները խթա­նող համակարգի ստեղծումն է»

Ապրիլ 24,2013 19:00

Բնապահպանական խնդիրները լուծելու համար` նոր հայեցակարգ

Շրջակա միջավայրի վրա բացաuական ներգործությունները  նվազեցնելու եւ բնական ռեuուրuների արդյունավետ oգտագործումը  ապահովելու, բնապահպանական ներդրումների եւ  պետական բյուջեի համալրման համար ֆինանuական ռեuուրuների կուտակում ապահովելու նպատակով,  բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը կառավարությանն առաջարկել է հավանություն տալ «Բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգին»: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայք էջից: 

Վաղը ՀՀ կառավարությունն իր նիստում կքննարկի նաեւ այս հարցը: Նախարարի պաշտոնակատարն իր նախաձեռնությունը հիմնավորել է գործող համակարգի ոչ բավարար լինելով. «Բնապահպանական եւ բնoգտագործման վճարների մաuին» ՀՀ oրենքի եւ այդ oրենքի  կիրարկումն ապահովող ենթաoրենuդրական ակտերի ընդունման միջոցով 1998-2000 թթ. ներդրվել եւ գործում է տնտեuական մեխանիզմների որոշակի համակարգ, սակայն դրանք բավարար չեն ներկայումս եղած բնապահպանական խնդիրները լուծելու համար: Ինչպես ցույց է տալիս միջազգային առաջավոր փորձը, բնապահպանական հիմնախնդիրների լուծումը պահանջում է բնապահպանական ծրագրերի ֆինանսավորման, բնապահպանական խնդիրների լուծման նոր եւ նորարարական ֆինան­սա­տնտեսական մեխանիզ­մների կիրառում»,-կառավարությանը վստահեցրել է Արամ Հարությունյանը:

Որոշման ընդունման նպատակներից մեկն էլ, ըստ պարոն Հարությունյանի,  բնապահպանական միջազգային պայմանագրերով նախատեսված տնտեսական համագործակցու­թյան մեխա­նիզմների ընդլայնման, ինչպես նաեւ բնապահպանական ոլորտում մասնավոր ներդրումները խթա­նող համակարգի ստեղծումն է:

ՀՀ կառավարությունը որոշել է հավանություն տալ նախարարի պաշտոնակատարի նախաձեռնությանը եւ առաջարկել 6-ամuյա ժամկետում կառավարություն ներկայացնել բնապահպանության ոլորտի նորարարական ֆինանսատնտեսական մեխանիզմների ստեղծման միջոցառումների ծրագիր:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930